ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի ունեցավ Գրիգորի Հայրապետովի հոգեհանգիստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունվարի 4-ին, Երևանի Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովի հոգեհանգստի արարողությունը։

 Արարողությանը ներկա էին հարազատներ, հասարակական- քաղաքական գործիչներ:

Հայրապետովի  Հուղարկավորությունը տեղի է ունենալու վաղը՝ հունվարի 5-ին, ժամը 12։00-ին, նույն եկեղեցուց։ 

Աճյունն ամփոփվելու է Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատանը։  

Գեներալ-մայոր Գրիգոր Ալբերտի Հայրապետովը ծնվել է 1967 թվականի մարտի 18-ին։  Աշխատանքային գործունեությունը 1985-1987 թթ. ծառայությունը՝ ԽՍՀՄ զինված ուժերում 1990-1992 թթ. Երևանի Ներքին գործերի վարչության միլիցիոներ 1992-1998 թթ ՀՀ Ներքին գործերի նախարարության ՀՀ նախագահի և  բարձրաստիճան պաշտոնատար անձանց պահպանության ծառայության խմբի հրամանատար, թիկնապահների ծառայության բաժնի թիկնապահ 1997 թ. ավարտել է ՀՀ Ներքին գործերի ազգային անվտանգության նախարարության բարձրագույն դպրոցը 1998-2003 թթ. ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության բաժնի պետ 2003-2004 թթ ՀՀ ԱԱԾ ՀՀ նախագահի և բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ապահովման վարչության բաժնի պետ  2004-2018 թթ ՀՀ պետական պահպանության ծառայության պետի տեղակալ-բաժնի պետ 2009 թ. ավարտել է ՌԴ նախագահին առընթեր պետական ծառայության ուսումնական ակադեմիան 2018-2019 թթ Պետական պահպանության ծառայության պետ Գ. Հայրապետովը մասնակցել է ՀՀ և ԼՂՀ պաշտպանության համար մղված մարտական գործողություններին, ունի մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ  Գ. Հայրապետովը զգալի ավանդ ունի ՀՀ պետական պահպանության ծառայության կազմավորման, կայացման և զարգացման հայրենանվեր գործում։ Արհեստավարժ, բարձր մակարդակով իրականացրել և ապահովել է Հայաստանի Հանրապետության 3 նահագահների և ներկայիս վարչապետի անվտանգությունը։  Պահանջկոտ է եղել իր և ենթակաների նկատմամբ, մշտապես աշխապտել է մասնագիտական գիտելիքների հարստացման ուղղությամբ։ Իր կազմակերպչական ունակություններով կարողանում էր հստակ խնդիրներ դնել ենթակաների առջև և հետևողականորն հասնել դրանց անթերի կատարմանը։  Գ. Հայրապետովը ծառայության ընթացքում ունեցած դրական ձեռքերումների համար բազմիցս խրախուսվել է, այդ թվում՝ ՀՀ նախագահի հրամանագրով 2006 թվականին պարգևատրվերլ է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալով, 2009 թ.՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալով, 2010 թ.՝ «ՀՀ Անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար» կրծքանշանով, իսկ 2018 թ. նրան շնորհվել է «ՀՀ Անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից» կոչում։  Գ. Հայրապետովը բնավորությամբ ազնիվ էր, համեստ և սկզբունքային։ Ընկալում էր ենթականերին հուզող հարցերը և հնարավորության սահմաններում օգնում նրանց։ Աշխատում էր հաշվի չառնել անձնական ժամանակը։ Վայելում էր կոլեկտիվի հարգանքը և վստահությունը։ Իր մարդկային և մասնագիտական հատկանիշներով օրինակ էր հանդիսանում ծառայակիցներին։  2019 թ. նրան շնորհվել է «Գեներալ մայոր» բարձրագույն սպայական կոչում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular