ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչապետը մասնակցել է Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը:

Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի պարոն Բադասյան,
կառավարության հարգելի անդամներ,
հարգելի տիկին մարզպետ,
Մաքսային ծառայության հարգելի աշխատողներ,

շնորհավորում եմ ձեզ և բոլորիս Մաքսային ծառայության 30-ամյակի կապակցությամբ: Սա շատ լավ առիթ է, որպեսզի ամփոփենք 30-ամյա գործունեությունը և Մաքսային ծառայության վերափոխման ռազմավարական նոր էջ բացենք: Իհարկե, մեր պետության կայացման ճանապարհին պետական ինստիտուտները, նաև հարկային ֆիսկալ մարմիների դերը շատ էական է, որովհետև Մաքսային ծառայությունը պետության կարևորագույն ատրիբուտներից մեկն է: Եվ այս ընթացքում, իհարկե, զարգացման բավականին երկար և բարդ ճանապարհ է անցել:

Ես, սակայն, կուզեի, որ շարունակենք վերջին տարիներին սկսած՝ պետական ծառայողի ընդհանրապես, և մասնավորապես, մաքսային ծառայողի, հարկային ծառայողի և մարմինների կերպարի փոփոխության գործընթացը: Եվ հանրային առումով էլ այս կոմունիկացիան պետք է ճիշտ մատուցվի, որովհետև մաքսային ծառայողն այն մարդը չէ, ով, ենթադրենք, մի քանի տոպրակ ապրանք բերող խեղճ քաղաքացուց փորձում է դրամ վերցնել, այլ մաքսային ծառայողն այն մարդն է, ով պետական գործառույթ է իրականացնում: Մաքսային ծառայության իմիջի փոփոխության և ընդհանրապես, ընկալման փոփոխության մասին խոսելիս՝ մենք պետք է խոսենք նաև քաղաքացիների ընկալման փոփոխության մասին, որովհետև շատ դեպքերում այդ ընկալումը չկա, որ այն ամենն, ինչ մեզ շրջապատում է և այն իրականությունը, որ մենք այսօր ունենք, ի վերջո սկսվում է քաղաքացու՝ պետության նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարումից: Այսինքն՝ ինչո՞ւ են քաղաքացիները հարկեր, մաքսավճարներ, տուրքեր վճարում, որովհետև մենք բոլորս պայմանավորվել ենք, որ պետք է ունենանք պետություն, այդ պետությունը պետք է գործի հետևյալ կանոններով և այդ կանոնների շրջանակներում մենք պետք է կատարենք վճարումներ, որով պետք է լուծենք և բավարարենք այն կարիքները, որ ունենք:

Ընդհանուր առմամբ, հույս ունեմ, որ նաև տարածաշրջանային փոփոխությունների և զարգացումների բերումով Հայաստանի Հանրապետությունը տարանցիկ շատ ավելի մեծ նոր պոտենցիալ ձեռք կբերի, և այս առումով էլ Մաքսային ծառայության ընթացակարգերի գործառույթների բարելավումը շատ էական է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը տարանցիկ գրավիչ երկիր լինի: Եվ սրա համար ոչ միայն ճանապարհները, կոմունիկացիաներն են կարևոր, այլև այն ծառայությունները, որ մատուցվում են, մասնավորապես՝ Մաքսային ծառայության կողմից:

Հարգելի ներկաներ, կրկին անգամ ուզում եմ շնորհավորել բոլորիս Մաքսային ծառայության այս նշանակալի հոբելյանի առիթով: Ցանկանում եմ բոլոր ծառայողներին շնորհակալություն հայտնել Մաքսային ծառայության կայացման գործում ներդրման համար և հաջողություններ մաղթել բոլորիս՝ պետական ինստիտուտների հետագա կայացման գործում հաջողակ լինելու իմաստով, այդ թվում՝ Մաքսային ծառաության վերափոխման իմաստով, որ Մաքսային ծառայության իմիջը գնալով ավելի ու ավելի լավը դառնա: Ի վերջո, թեկուզ և չհասնենք, այնուամենայնիվ, մենք պետք է ձգտենք կատարելության»:

Այնուհետև տեղի է ունեցել Մաքսային ծառայության աշխատակիցների պարգևատրման արարողությունը: ՀՀ մաքսային համակարգի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ մաքսային համակարգի զարգացման գործում ներդրված ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ՊԵԿ մաքսային հսկողության վարչության, մաքսային վարչարարության և մաքսային գործի զարգացման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանը, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ Ռաֆայել Գրիգորյանը, «Մասշտաբ» ՍՊԸ-ի գլխավոր փորձագետ Միքայել Փաշայանը: ՀՀ մաքսային համակարգի ստեղծման 30-ամյակի կապակցությամբ, երկարամյա բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ վարչապետի շնորհակալագրով են խրախուսվել ՊԵԿ հետբացթողումային հսկողության վարչության պետ Գոհար Սահակյանը, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ Գուրգեն Դավթյանը, ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվության փոխանակման և կառավարման բաժնի պետ Արսեն Ղարիբյանը:

Միջոցառման ընթացքում վարչապետին ներկայացվել է Հայաստանի մաքսային համակարգի ստեղծման, կայացման և զարգացման գործընթացը: Նշվել է, որ արդիականացվել են Բագրատաշեն, Գոգավան և Բավրա անցման կետերը: Գյումրի քաղաքում կառուցվել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոն: Կենտրոնում իրականացվում է մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների գործընթացը՝ ամբողջովին արդիականացված հնարավորություններով ու նոր աշխատաոճով: Գործընթացն իրականացվել է ՀՀ վարչապետի՝ ավտոմեքենաների մաքսային ձևակերպման գործառույթը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ հանձնարարության հիման վրա։ Արդիականացման իր հերթին է սպասում նաև երկրի հարավային սահմանը՝ Մեղրիի սահմանային անցակետը։

Մանրամասն անդրադարձ է կատարվել նաև Մաքսային ծառայության տեսլականին, որի հիմքում տնտեսվարողներին նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ նոր որակի ծառայությունների մատուցումն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular