ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվս մեկ անգամ պատվաստվեցի Քովիդ-19-ի դեմ. Արտակ Բեգլարյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր ևս մեկ անգամ պատվաստվեցի Քովիդ-19-ի դեմ, այս անգամ՝ բուստերային, քանի որ ամիսներ առաջ կրկնակի պատվաստում եմ անցել:

Հորդորում եմ բոլոր չպատվաստված անձանց չտատանվել ու կայացնել այդ կարևոր որոշումը, կարևոր և՛ սեփական, և՛ ձեր հարազատների առողջության ու կյանքի համար: Քանի դեռ կորոնավիրուսի հաջորդ ալիքը վրա չի հասել, հարկ է ժամանակին պատվաստվել ու կտրուկ նվազեցնել ծանր հիվանդանալու ու այլոց վարակելու հավանականությունը:

Որքան էլ կորոնավիրուսի դեպքերը նվազել են, միևնույն է՝ արձանագրվում են մահվան դեպքեր, և ամեն մեկը մի ընտանիքի լույս է: Օրինակ, օրեր առաջ, 38 օր շարունակ ծայրահեղ ծանր վիճակում գտնվելուց հետո, մահացավ 40 տարեկան մի կին (երկու երեխաների մայր), ով կողմնակի էական հիվանդություններ չուներ: Եվ հաջորդը կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը կամ մեր հարազատը, և դա կանխելու միակ ուղին պատվաստվելն է՝ առանց հավատալու առասպելներին ու բամբասանքներին: Ի դեպ, իմ խիստ հորդորով՝ պատվաստվել են նաև իմ ընտանիքի անդամները՝ կինս ու եղբայրներս, ընդ որում՝ կինս կերակրող մայր է:

Նշեմ, որ շուրջ երկու շաբաթ առաջ երբ ծննդատան մի խումբ բուժաշխատողներ կոլեկտիվ դիմում գրեցին Հանրապետության նախագահին թեստավորման պահանջի ու պատվաստման մասին, դրանից անմիջապես հետո պատվաստման դեպքերը նշանակալիորեն նվազեցին: Երբ այցելեցինք ծննդատուն ու հանդիպեցինք դիմումատուներին, պարզվեց, որ նրանցից շատերը պատվաստված են և միտում չունեին պատվաստման գործընթացին վնասելու, այլ հիմնականում պարբերական թեստավորման պահանջի դեմ էին ձայն բարձրացնում: Ավելին, հիմնական մասն ընդունեց, որ պատվաստումն անհրաժեշտություն է այս իրավիճակում: Ամեն դեպքում, իրենք իրենց վնասը տվեցին պատվաստման գործընթացին, և, միգուցե, հենց այդ դիմումի պատճառով լրացուցիչ մահեր կունենանք այն մարդկանց շրջանում, ովքեր պատրաստվում էին պատվաստվել, սակայն չգնացին այդ քայլին որոշ անզգույշ բուժաշխատողների դիմումի մասին լսելուց հետո:

Ուստի, սիրելի՛ բուժաշխատողներ և, ընդհանրապես, մարդիկ, եթե նույնիսկ դուք հավատում եք պատվաստման մասին առասպելներին, սակայն համաճարակաբան ու ոլորտի գիտնական չեք, ապա խնդրում եմ պատվաստման դեմ հակաքարոզ անելուց առաջ գոնե մի պահ մտածել, թե ինչ պատասխանատվություն եք ստանձնում մարդկային հնարավոր կյանքերի ու տառապանքի համար…

Առողջություն, պատասխանատվություն ու ողջախոհություն բոլորիս»,- գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular