ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպիսին կլինի 2017 թվականը. պայծառատեսների կանխատեսումները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Մոռանում ենք Կապիկին՝ իր կապիկություններով և լավատեսորեն գնում դեպի Աքաղաղի տարին»,-խորհուրդ է տալիս պայծառատես Անի Գրիգորյանը: Shabat.am-ի հետ զրույցում պայծառատեսը կարծիք հայտնեց, որ 2017թվականը բավականին հաջող տարի է լինելու հայ ժողովրդի համար:

«Սակայն սահմանին լարված իրավիճակների էլի լինելու են,-ասում է Անի Գրիգորյանը:- Չեմ ուզում վատ կանխատեսումներ անել, շատ կուզնայի, որ բախումներ չլինեին և կորուստներ չունենայինք, բայց գալու է մի պահ, որ մեր թշնամիները պարտվելու  և բնաջնջվելու են ու այս դեպքում մենք էլ ենք իհարկե ունենալու կորուստներ»: Պայծառատեսն, անդրադառնալով ներհայաստանյան վիճակին, կարծիք է հայտնում, որ արտագաղթի տեմպերը չեն աճի.

«Ըստ իս՝ 2017թ. կիրականացվեն դրական փոփոխություներ նոր վարչապետի կողմից»,-նշում է նա: 2017թ. նկատմամբ լավատեսորեն է տրամադրված նաև պայծառատես Գաբրիել Փանյանը: «Նահանջ տարվան բնորոշ իրողություններ են,-նշում է նա,- ամեն նահանջ տարի ողբերգությունների թիվն ավելանում է: Այնպես որ հենց տարին փոխվի, ամեն ինչ իր տեղը կընկնի»: Անդրադառնալով 2016թ. ընթացքում Հայաստանում և ամբողջ աշխահրում տեղի ունեցած աղետալի երևույթներին՝ սպանություններին, ահաբեկչություններին, ատելության մթնոլորտի տարածմանը՝ Անի Գրիգորյանը նշում է, բոլոր չարիքների արմատը մարդկանց միջից է սկիզբ առնում.

«Մարդիկ այնքան են չարացած, որ ոչ թե կոնկրետ իրավճակից են նման երևույթներն առաջանում, այլ հենց մարդկանցից: Նախկինում մարդիկ ապրելու ավելի վատ միջոցներ են ունեցել, քան հիմա, բայց այժմ չարությունն  ու նախանձը տիրել են ողջ աշխարհին: Եվ պատահական չէ, որ Աստվածաշնչում ասվում է՝ մոտ է աշխարհի վերջը: Տեղի ունեցող դեպքերն իրոք շատ բնորոշ են վերջին օրերին, երբ անգամ մայրն  է իր երեխաներին սպանում, իսկ Սուրբ գրքում այդպես էլ գրված է, որ մայրն ու մանկուկն իրար ուրանալու են»: Պայծառատեսն օրինակ է բերում Սոդոմ-Գոմորը՝ հիշեցնելով, որ այդ քաղաքները կործանվեցին երկնային ուժերի կողմից՝ այլասերվածության և մեղսագործության պատճառով: «Ես ոչ մեկին չեմ քննադատում, բայց այսօրվա աշխարհում էլ նույն բանն է տիրում. ապանություններ, ինքնասպանություններ, համասեռամոլություն, թալան»,-նշում է նա: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular