ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանր վիրավորմամբ գերեվարված, հայրենիք վերադարձված և կալանավորված Արեն Արամյանի նկատմամբ դրսևորվում է անխիղճ վերաբերմունք, նա կարող է ողջ կյանքում հաշմանդամ մնալ․ պաշտպան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նոյեմբերի 26-ին հայկական կողմին փոխանցված, հետո կալանավորված Արեն Արամյանի նկատմամբ դրսևորվում է անխիղճ վերաբերմունք, ամբողջ կյանքում հաշմանդամություն ունենալու վտանգ է առկա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արեն Արամյանի պաշտպան Արա Կարապետյանը՝ հիշեցնելով, որ Արեն Արամյանը գերեվարվել էր Նոյեմբերի 16-ին մարմնական ծանր վնասվածք ստանալուց հետո։

«Ըստ իր ասելու՝ տեղափոխվել է Բաքվի հիվանդանոցներից մեկը, որտեղ 2 անգամ վիրահատության է ենթարկվել, ծնկի վնասվածք է, միջանցիկ հրազենային բազմաբեկոր կոտրվածքներով վիրավորում է։ ՀՀ տեղափոխվելուց հետո ստացիոնար բուժման է ընդունվել Մուրացանի հոսպիտալում, որից  հետո դեկտեմբերի 6-ին ձերբակալվել է և տեղափոխվել է ՁՊՎ և դեկտեմբերի 8-ին կալանավորվել է; Դեկտեմբերի 27-ին քննիչը կրկին միջնորդություն է ներկայացրել կալանքի հետ կապված, այդ ընթացքում Մուրացանից ստացել ենք բժշկի եզրակացությունը, համաձայն որի՝ պարտադիր պետք է ոտքը ֆիքսատորով մեկ ամիս անշարժ մնա։ Բայց այդ ընթացքում մի քանի անգամ ՁՊՎ-ից տեղափոխվել է Զինվորական քննչական գլխավոր վարչություն, բարձրացրել են երկրորդ հարկ, հետո տեղափոխել են Արմավիր ՔԿՀ, հետո նորից բերել են հարցաքննության, այնինչ այդ վիճակում տեղաշարժվելը հակացուցված է»,-մանրամասնեց պաշտպանը։

Արա Կարապետյանի խոսքով՝ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատացել էր, որից հետո դիմում է, գրել Քրեակատարողական բժշկական ծառայություն, տեղափոխել էին «Էրեբունի» ԲԿ հետազոտության, բայց պատասխանը դեռ չեն ստացել։

«Կալանքի նիստին ոտքի պատճառով չի կարողացել ներկայանալ։ Իր բժշկական փաստաթղթերի մեջ նշված է, որ մեկ ամիս ոտքը պետք է անշարժ մնար, որից հետո պետք է անցներ վերականգնողական  բուժում, բայց ՔԿՀ-ում ի՞նչ վերականգնողական բուժում կարող է ստանալ, Դատապարտյալների հիվանդանոց էլ չեն տեղափոխում։ Մի քանի օր էլ այսպես շարունակվեց, պատկերացրեք՝ ինչ բարդություններ կառաջանան, գիտեք՝ ոսկորը, որ կպնում է ինչ բարդություններ են առաջանում։ Մենք անմեղությունը կապացուցենք, հիմա հարազատներին նրա առողջությունն է հետաքրքրում, այդ մարդը մինչև կյանքի վերջ հաշմանդամ կմնա՝ մի ոտքով, չհաշված բարդությունները։ Ո՛չ դատարանը, ո՛չ նախաքննական մարմիները որևէ բան հաշվի չեն առել»,-ասաց նա։

Պաշտպանը մանրամասնեց, որ բողոքարկել էին կալանքի որոշումը, սակայն Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը խափանման միջոց կալանքն անփոփոխ է թողել, հիմա կրկին պատրաստվում են խափանման միջոցի հարցը բողոքարկել։ Ըստ նրա՝ կալանքի հիմնավորումն այն է, թե իր պաշտպանյալը կարող է անօրինական ազդեցություն ունենալ գործի վրա։

«Բնականաբար աբսուրդ է, չի կարող ազդեցություն ունենալ, քանի որ ովքեր գերեվարվել են, մեծ մասը վերադարձել է, հարցաքննվել է, առերեսվել է, բացի մեկից, որը չի վերադարձվել։ Տա Աստված այդ զինծառայողն էլ վերադարձվի, բայց ստացվում է, որ եթե Արենը ազատ արձակվի, անօրինական ազդեցություն կարող է ունենալ այն անձի վրա, ով, ցավոք, դեռևս գտնվում է Բաքվում»,- ընդգծեց նա։

Արա Կարապետյանը նաև ընդգծեց, որ իրենք ունեն փաստեր, որ գերեվարումից առաջ սկզբից իր պաշտպանյալը մարտ է վարել, հետո դիրքում մնացել է միայնակ․ ծանր վիրավոր վիճակում  գերեվարվել է, այդ մասին հրամանատարներն էլ գիտեն։

«Կրկնում եմ՝ վստահ եմ, որ արդարացվելու է, բայց հիմա առողջական վիճակն է մեզ ավելի շատ հետաքրքրում»,- եզրափակեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular