ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աննախադեպ մթնոլորտ. հարյուր հազարավոր պաշտոնանկություններ, մի քանի տասնյակ հազար ձերբակալություններ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունը նոր դրսևորումներ է ստանում:

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ «Ինջիրլիք»-ը ՆԱՏՕ-ի բազան չէ, և որ բոլորը պետք է իրենց համար հստակ գիտակցեն դա։ Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողները «Ինջիրլիք»-ի ավիաբազայում գտնվում են Թուրքիայի թույլտվությամբ. «Թուրքիան այդ հարցի շուրջ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի ու միջազգային դաշինքի մյուս երկրների հետ։ Եթե այդ երկխոսությունը սպառնա Թուրքիայի շահերին և բանակցություններն ավարտվեն անարդյունք, ապա Անկարան կդիտարկի հնարավոր բոլոր տարբերակները»։ Ըշըքը հավելել է նաև, որ Թուրքիան 100 տարի անց վերստին հայտնվել է պատմական տուրբուլենտության գոտում. «Հստակ առաջադրանք է դրվել՝ նվազագույնի հասցնել Անկարայի մասնակցությունը տարածաշրջանային գործընթացներին»։

ԱՄՆ-ի ուղղությամբ Թուրքիայի իշխանությունների կողմից «թափանցիկ» ակնարկները սկսել են հաճախակիանալ: Հեռացող Օբամայի վարչակազմի վերջին օրերին, կարծես, Անկարա-Վաշինգտոն փոխհարաբերություններն ավելի են սկսել սրվել:

Թուրքիան դատապարտում է ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարումները սիրիացի քրդերին, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: Նրա խոսքով՝ Թուրքիան, ինչպես նաև ողջ տարածաշրջանը, «վճարում է» Վաշինգտոնի՝ սիրիացի քրդերի զինված միավորումներին ԴԱԻՇ-ի դեմ պայքարում որպես դաշնակից ընտրելու որոշման համար: Միևնույն ժամանակ նա նշել է, որ չի կարելի ասել, թե այդ գործողությունները միտումնավոր են ձեռնարկվում և նպատակ ունեն աջակցել ահաբեկչությանը Թուրքիայում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հաղորդել են, որ ԱՄՆ-ը սկսել է ակտիվ կերպով զենք մատակարարել սիրիացի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության զինված ջոկատներին, որոնք Անկարան մեղադրում է Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու համար:

Թուրքիայի իշխանությունների ակնարկներն այսքանով չեն սահմանափակվում: Թուրքիայի էներգետիկայի, վառելիքի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան է, հայտարարել է, որ թուրքական էներգետիկ համակարգի դեմ ուղղված կիբերհարձակումներն իրականացվել են ԱՄՆ-ի տարածքից: «Մենք անհերքելի փաստեր ունենք, որ այդ կիբերհարձակումների աղբյուրը ԱՄՆ-ն է: Մեր էներգետիկ համակարգին ուղղված բոլոր հարձակումներն իրականացվել են այդ պետության տարածքից: Մեր մասնագետները միջոցներ են ձեռնարկում այդ հարձակումները կանխելու համար»,-ասել է թուրք նախարարը:

ԱՄՆ-ի ուղղությամբ խայթոցների զուգահեռ Էրդողանը շարունակում է ձերբակալությունների շարքը:

Անցյալ շաբաթվա սկզբին Թուրքիայի խորհրդարանը որոշեց ևս երեք ամսով երկարաձգեց արտակարգ դրությունը, ինչը կառավարությանը հնարավորություն է տալիս օրենքներ ընդունել՝ շրջանցելով խորհրդարանի հավանությունը, սեփական հայեցողությամբ սահմանափակելով քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները:

Թուրքիայի իշխանությունները ևս 6 հազար մարդու են պաշտոնանկ արել՝ ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ առնչություն ունենալու մեղադրանքով: Թուրքիայի կառավարության նոր որոշմամբ, աշխատանքից զրկվել են ոչ միայն ոստիկանության ու արդարադատության նախարարության հազարավոր աշխատակիցներ, այլև հարյուրավոր բժիշկներ ու գիտնականներ: Ընդհանուր առմամբ, անցած կես տարում Թուրքիայում պաշտոնանկ է արվել ավելի քան 120 000 մարդ, մոտ 41 հազարն էլ ազատազրկվել են՝ հեղաշրջման փորձին աջակցելու կասկածանքով:

Բացի այդ, Թուրքիայում քննիչները 380 ձեռնարկատերերի կալանավորելու թույլտվություն են տվել իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հանդեպ հետաքննության շրջանակում, որին Անկարան մեղավոր է համարում հուլիսին ռազմական հեղաշրջման փորձի համար: Ըստ Reuters գործակալության` 380 ձեռնարկատերերը մեղադրվում են Գյուլենի կազմակերպությունը ֆինանսավորելու համար: Քննիչները պահանջել են խուզարկություններ անցկացնել կասկածյալների տներում և գրասենյակներում:

Գյուլենականների «որսից» բացի Թուրքիայի իշխանությունների ուշադրության կիզակետում են սոցցանցերը: Թուրքիայի իշխանությունները խլել են Diken լրատվական պորտալի և Al-Monitor կայքի սյունայակագիր, հայտնի լրագրող Ամբերին Զամանի լրագրողական քարտը: Պատճառը Ամանորին Ստամբուլի գիշերային ակումբում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ Twitter-ում կատարված գրառումն է: Ըստ Turkish Minute-ի` Թուրքիայի վարչապետի գրասենյակից հայտնել են, որ Զամանին լրագրողական քարտից զրկել են, քանի որ նրա գրառումը հանգեցրել է հանրության բևեռացմանը՝ մարդկանց մղելով ատելության և թշնամության: Ստամբուլում 39 մարդու կյանք խլած հարձակումից հետո Զամանը Twitter-ում գրել էր, որ Սիրիայի քրդերն ամենաարդյունավետ ուժն են «Իսլամական պետության» դեմ: Ստամբուլի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: «Քանի դեռ YPG-ն (Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ) և SDG-ն (Սիրիայի ժողովրդավարական ուժեր) ամենաարդյունավետ ուժն են ԻՇԻՊ-ի դեմ, ԱՄՆ-ը համագործակցում է նրանց հետ, բայց երբ դու բարձրաձայնում ես այդ մասին, քեզ վերաբերում են ինչպես «դավաճանի»: Հետաքրքիր է, արդյոք ԻՇԻՊ-ի դեմ ամենաարդյունավետ ուժերի՝ YPG-ի և SDG-ի վրա հարձակումները կշարունակվեն»,- գրել էր Զամանը Twitter-ի իր միկրոբլոգում: Դրանից հետո Զամանը սոցցանցերում հարձակումների էր ենթարկվել իշխանամետ որոշ լրագրողների կողմից:

Սոցցանցային հետապնդումները շարունակվում են ոչ միայն ազգությամբ թուրքերի նկատմամբ: Թուրքիայում ձերբակալվել է Կանադայի քաղաքացի՝ Facebook-ում նախագահ Էրդողանին քննադատելու համար: Ըստ The Canadian Press-ի` 50-ամյա Իսի Հիփերը, որը երկքաղաքացիություն ունի, ոստիկանության կողմից ձերբակալվել է 2016թ. դեկտեմբերի 30-ին Կարսում: Նրա փաստաբանի խոսքով՝ ձերբակալությունն ամենայն հավանականությամբ կապված է սոցցանցում կատարված գրառման հետ: Կինը Էրդողանին մեղադրել է այն բանում, որ նա բանտ է նստեցնում լրագրողներին, որոնք ապացուցում են Թուրքիայի կապը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ: Կանադայի ԱԳՆ-ում հայտարարել են, որ տեղյակ են իրենց քաղաքացու ձերբակալության մասին և տրամադրում են անհրաժեշտ հյուպատոսական օգնություն, սակայն հրաժարվել են հավելյալ տեղեկատվություն տրամադրել:

Մետաքսյա Շալունց

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular