ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թալիբները հայտարարել են, որ 80%–ով ավարտել են հարյուրհազարանոց նոր բանակի ստեղծումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Աֆղանստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչ Էնայաթուլլա Խավարիզմին հայտարարել է, որ թալիբները 80%-ով ավարտել են 100 հազար մարդուց բաղկացած բանակի կազմավորման գործընթացը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
 
Նոյեմբերին Աֆղանստանի զինված ուժերի շտաբի պետ Կարի Ֆասիհուդինը Al-Jazeera հեռուստաալիքին ասել էր, որ թալիբները պատրաստվում են 150 հազար մարդ ներգրավել աֆղանական նոր բանակում:
Ինչպես նշել է Խավարիզմին, աֆղանական նոր բանակի կազմավորմամբ զբաղվում է 20 հոգանոց նորաստեղծ կոմիտեն:
Դրա հետ մեկտեղ թալիբների պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ իրենց աշխատանքն են վերսկսել այն աշխատակիցներն ու զինծառայողները, որոնք գերատեսչությունում են ծառայել մինչ «Թալիբանի» իշխանության գալը։
 
Հիշեցնենք` օգոստոսի սկզբին թալիբները հարձակվեցին Աֆղանստանի կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին նրանց հաջողվեց մտնել Քաբուլ։ Հաջորդ օրը նրանք հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի լույս 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը։ Սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, որը գլխավորում է Մոհամմադ Հասան Ախունդը:
 
*«Թալիբանը» ահաբեկչական գործունեության համար գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular