Փորձագետ. Առանց ազգային մոբիլիզացիայի հայերն կարող են կորցնել ընդհանրապես ամեն ինչ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆregnum.ru-ն գրում է, որ Հայերն իրենք պատրաստ չեն կռվել Ղարաբաղի համար, և փորձում են նրա ռազմական պաշտպանությունը փոխանցել Ռուսաստան։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է ՄԳԻՄՕ-ի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Միխայիլ Ալեքսանդրովը։
Փորձագետը կարծիք է հայտնել, որ հայկական կողմի այն հաշվարկը, թե Ռուսաստանը ստիպված է լինելու պաշտպանել Ղարաբաղը ռազմական ճանապարհով, ճիշտ չէ։ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ Ղարաբաղի հարցում պարտավորություններ չունի, և ուրեմն, հայերը, եթե կտրուկ միջոցներ չձեռնարկեն իրենց ռազմական հզորությունն ամրապնդելու համար, ընդհանուր առմամբ կարող են կորցնել ամեն ինչ տարածաշրջանում։ «Իհարկե, ռուս խաղաղապահները թույլ չեն տա էթնիկ զտումներ Ղարաբաղում, եթե անգամ հինգ տարի հետո Ադրբեջանը պահանջի նրանց դուրսբերումը։ Բայց հայերը չեն կարող առանց լուրջ ազգային մոբիլիզացիայի, նրանք պետք է վերստեղծեն իրենց բանակը, այն դարձնեն մարտունակ, որպեսզի Ադրբեջանը տեսնի, որ Հայաստանը լուրջ հակառակորդ է, և որ պետք է լրջորեն բանակցել նրա հետ,- ասել է Ալեքսանդրովը, - մինչդեռ հայկական կողմից այդ ուղղությամբ լուրջ ջանքեր չեն նկատվում։ Հայաստանը շարունակում է հույս դնել միայն արտաքին օգնության վրա, ընդ որում և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի, մասնավորապես՝ Ֆրանսիայի, և միայն դրսից նման օգնություն ստանալուն ուղղված դիվանագիտական մանևրներ է անում»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը