Վիրուսաբանները հայտնաբերել են կորոնավիրուսի տարածման «ընդհատակյա» ուղի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ Օհայոյի պետական համալսարանի ամերիկացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի տարածման «գաղտնի» ճանապարհ: Այդ մասին ասվում է ուսումնական հաստատության կայքում։ Ըստ բժիշկների SARS-CoV-2-ը սովորել է խուսափել հակամարմիններից։ Օրգանիզմը վարակելու համար այն նախ սահմանափակում է վիրուսային մասնիկների արտազատումը, մնում է բջջային պատերի ներսում, ապա տարածվում բջիջների միջև։ «Դա փոխանցման ընդհատակյա ձև է: COVID-19-ը կարող է արդյունավետորեն տարածվել բջիջից բջիջ, քանի որ «հյուրընկալող» բջջի անընկալությունը գրեթե չի վնասում նրան», - ասել է վիրուսաբան Շան-Լու Լյուն:
Բժիշկները եզրակացրել են, որ երբ վիրուսը տարածվում է բջիջներով, հակամարմիններն ավելի քիչ արդյունավետ են լինում։ Բժիշկները նաև կարծում են, որ SARS-CoV-2-ը, համեմատած SARS-CoV-ի հետ, որն առաջացրել էր ատիպիկ պնևմոնիայի բռնկումը 2003 թվականին, կարող է միաձուլվել թիրախ բջջային թաղանթի հետ: «Այդ ավելի ուժեղ միաձուլումը կապված է բջիջից բջիջ վիրուսի փոխանցման ավելացման հետ», - բացատրել են գիտնականները:
Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների գիտական խորհրդատվական խմբի բրիտանացի գիտնականները հաշվարկել էին կորոնավիրուսի համաճարակի ժամանակահատվածը։ Նրանց կարծիքով COVID-19-ը վտանգավոր կլինի առնվազն մինչև 2026 թվականը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը