ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չենք կարող հաջողել, եթե չվերականգնենք վստահության մթնոլորտը, չվերահաստատենք ներքին խաղաղությունը. Գարեգին Բ-ի ուղերձը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Ամանորի առիթով, որում ասվում է․

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս,

Նոր տարվա սեմին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ամենքիդ։

Ցավով ու դառնություններով լեցուն տարի ապրեցինք։ Արցախյան աղետալի պատերազմի հետևանքները, Հայաստան և Արցախ մեր հայրենիքի շուրջ ծավալվող բարդ ու մտահոգիչ գործընթացները, երկրում տիրող դժվարին իրավիճակը զրկել են մեզ առօրյա, ինչպես և ամանորյա բնական ուրախությունից:

Այդուհանդերձ, Նոր տարին դիմավորում ենք հույսով ու հավատով, որ վերակերտելու ենք հայրենական մեր կյանքը և միասնական կամքով ամեն ջանք ի գործ ենք դնելու՝ հանուն Արցախի մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության։ Մենք Քրիստոսի հարությանը հավատացող ժողովուրդ ենք, դարերի հոլովույթում ցավը, տառապանքն ու մահը մեզ երբեք չեն հաղթել, վեր ենք հառնել Տիրոջ պարգևած շնորհի զորությամբ, վաղվա օրվա հանդեպ լավատեսությամբ։ Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ և մեր ժողովրդի հաստատակամ հանձնառությամբ փրկչական 2022 թվականը կկարողանանք դարձնել ազգօգուտ և հայրենաշեն իրագործումների տարի։

Հայաստանի զորացման, Արցախի ազատ ու ապահով կյանքի, աշխարհասփյուռ մեր ժողովրդի վերելքի և հարատևության ուղին մեր համախմբումն է ապագայի համընդհանուր տեսլականի շուրջ, ինչպես և՝ ազգային ու հոգևոր արժեքների վրա խարսխված ապրելակերպն ու գործերը։ Ամենուր, ի սեր հայրենիքի, վերատեսության ենթարկենք մեր ընթացքը, թոթափենք անհանդուրժողության և ատելության չարիքը, հրաժարվենք անպատասխանատու, ազգավնաս խոսքերից ու արարքներից, լինենք բարի, լինենք սիրով, լինենք միասնական, որպեսզի վերստին զգանք Աստծո շնորհաբեր ներկայությունը մեր  կյանքում։ 

Մեր տարածաշրջանի բարդ զարգացումների և մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների  հանդիման՝ հզոր հայրենիքի կերտման ձգտումներում չենք կարող հաջողել, եթե նախ չվերականգնենք վստահության մթնոլորտը,  չվերահաստատենք մեր ներքին խաղաղությունը։ Մեր նահատակ զավակների սրբազան հիշատակի առջև խոնարհումով ու երախտագիտությամբ և հայրենիքի ու ազգի հանդեպ մեր հերոսների անձնվիրումի ու սիրո օրինակով ամեն կարելին ի գործ դնենք երկրի ու պետության առաջընթացի, համայն մեր ժողովրդի բարօրության համար։ Ամուր ու անսասան մնանք համազգային շահով առաջնորդվելու նախանձախնդրության մեջ, և Աստված մեզ համար պիտի աճեցնի արդարության պտուղները (հմմտ. Բ Կորնթ․ 9.10)։

Տարեմուտի նվիրական այս պահին հրավիրում ենք բոլորիդ միասնաբար աղոթելու, որ Բարձրյալ Տիրոջ օրհնությամբ իրականություն դառնան մեր բարի ձգտումները անձնական, ընտանեկան, ազգային ու հայրենական կյանքում։ Աղոթենք Հայոց բանակի, հայրենիքի սահմանները հսկող մեր զինվորների համար: Աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր իրենց ծառայության մեջ են դիմավորում Ամանորը։ Աղոթենք նեղյալների, կարիքավորների, հիվանդների, հաշմանդամ դարձած, գերեվարված և անհայտ կորած մեր որդիների և նրանց վշտակիր ընտանիքների համար։ Աղոթենք Սիրիայում, Լիբանանում և Իրաքում դժվարությունների մեջ ապրող մեր զավակների համար, որպեսզի Երկնավոր Տիրոջ զորակցությամբ հաղթահարվեն նրանց առջև ծառացած խնդիրները։

Հայցենք խաղաղություն ու անվտանգություն Հայաստան ու Արցախ մեր հայրենիքին, աշխարհասփյուռ մեր ժողովրդին և համայն աշխարհին։ Եվ Աստված, որ … մեզ տվեց հավիտենական մխիթարություն և բարի հույս, իբրև շնորհ, թող մխիթարի և հաստատ պահի մեր սրտերը ամեն բարի խոսքի և գործի մեջ (հմմտ. Բ Թեսաղ. 2.15-16)։ Թող Տիրոջ սերը, ողորմությունն ու օրհնությունը միշտ լինեն մեզ հետ և ամենքի: Բարի Նոր տարի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular