ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սահմանադրության փոփոխությունը կնպաստի պետության ավելի արդյունավետ կառավարմանը. Արմեն Սարգսյանի Ամանորի ուղերձը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձն Ամանորի առթիվ.

«Սիրելի՛ հայրենակիցներ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում,
 
Ավարտվում է 2021 թվականը՝ 
մեր ժողովրդի, 
Հայաստանի ու Արցախի համար բարդագույն ևս մեկ  տարի,
պատերազմի հետևանքների և համավարակի  դժվարին մի ժամանակաշրջան: 

Իմ խորին հարգանքը՝
իրենց կյանքը հայրենիքին զոհաբերած մեր զավակների անմար հիշատակին:
Ձեզ հետ միասին կիսում եմ այդ խորը վիշտը: 
Ցավակցում եմ նաև համավարակին զոհ գնացած մեր բազմաթիվ հայրենակիցների ընտանիքներին և հարազատներին։
Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին ու հիվանդներին:
Շարունակելու եմ իմ միջազգային ջանքերը՝ գերության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցների շուտափույթ վերադարձի և անհետ կորածների հայտնաբերման համար:
Սիրելի՛ հայրենակիցներ,
 30 տարի առաջ այս օրերին մենք Ամանորը առաջին անգամ նշում էինք որպես Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացիներ: 
 30 տարիները նշանավորվեցին թե՛ ձեռքբերումներով ու հաղթանակներով և թե՛, ցավոք, նաև` կորուստներով։ 
 
Այսօր մեր երկիրը կրկին գտնվում է լրջագույն փորձությունների և մարտահրավերների առջև:
 Մեզ պետք է կամք՝ հաղթահարելու այդ փորձությունները։
 Պետք է ունենանք նաև հստակ տեսլական և ծրագիր,
 լինենք  ազնիվ և պատասխանատու:
Անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խոր գիտակցում: 
Ինքնությունը պետության անձնագիրն է, իսկ պետությունը՝ ազգային ինքնության երաշխավորը:
Պետք է դառնանք մրցունակ երկիր՝ օգտագործելով մեր համաշխարհային մեծ ներուժը:
Հետևաբար, անհրաժեշտ է բացել Հայրենիքի դռները մեր բոլոր հայրենակիցների համար:
Իսկ դրա համար նախ պետք է փոխենք Սահմանադրությունը, 
որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցները, 
մեր ողջ ժողովուրդը  կարողանան ազատորեն  մաս կազմել և ծառայել Հայրենիքին:

Սահմանադրության փոփոխությունը
կնպաստի նաև պետության ավելի արդյունավետ կառավարմանը, 
պետական կառույցների հավասարակշռմանը,
ավելի ճկուն ու փոխկապակցված,
ավելի հասկանալի ու պատասխանատու գործունեությանը:

Վաղուց ժամանակն է գիտակցել, 
որ մեր ամենաուժեղ զենքը մենք ենք՝ 
մեր բանակը, 
մեր աշխատանքը, 
մեր միտքը: 

Ժամանակն է՝ դառնալու պետությո՛ւն, 
որին հավատում ու վստահում են,
որը հուսալի պատվար է իր յուրաքանչյուր քաղաքացու համար,
որի շուրջը համախմբվում ենք բոլորս:
Ես իսկապես հավատում եմ, որ կարող ենք միասին կառուցել մեր ապագան։  

Հավատացե՛ք ձեր ուժերին,
հարգե՛նք մեր երկիրը, 
հարգե՛նք յուրաքանչյուր հայրենակցի:
Եւ աշխարհն ավելի կհարգի մեզ՝ 
որպես ժողովուրդ և որպես պետություն:

Սիրելի հայրենակիցնե՛ր,
Ամանորը հույսի, հավատի ու սպասումների տոն է:
Վստա՛հ եմ, որ կարող ենք հաղթահարել այսօրվա մարտահրավերները:
Վստա՛հ եմ, որ կարող ենք ամուր և անխոցելի սահմաններով, կայուն ու խաղաղ, բարեկեցիկ ու արժանապատիվ երկիր դառնալ: 

Հավատո՛ւմ եմ, որ կարող ենք միասին կառուցել ուժեղ Հայաստան: 
Տեսնու՛մ եմ այդ ճանապարհը:

Թող 2022 թվականը մեր երկրի, 
մեր ժողովրդի, 
ձեզնից յուրաքանչյուրի 
և ձեր ընտանիքների համար լինի 
առողջության,
խաղաղության, 
հաջողության, 
լիության և առաջընթացի տարի:

Թող բոլորիս ընտանիքներում տիրեն  
ջերմությունը,
 համերաշխությունը, 
ուշադրությունը, հոգատարությունը և սերը միմյանց հանդեպ:
Շնորհավոր Նոր տարի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular