ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանի ու Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմ սահմանելը քաղաքական լուրջ քայլ էր. ԻԻՀ խորհրդարանի պատգամավոր

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրանի ու Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմ սահմանելը քաղաքական լուրջ քայլ էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Իրանի խորհրդարանում հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:

«Այդ կարգի ռեժիմ սահմանելն ընդհանրապես կայանում է դաշնակից կամ բարեկամ երկրների միջև: Հետևաբար նմ ան որոշումը քաղաքական լուրջ ժեստ էր Իրանի ու Հայաստանի կողմից: Առանց վիզայի ռեժիմը, բնականաբար, առաջին հերթին տուրիզմի վրա է դրական ազդեցություն թողնելու, դրանից բացի, նպաստելու է տարբեր բնագավառներում կողմերի գործակցության ակտիվացմանը»,-ասաց Կարեն Խանլարյանը:

Նրա խոսքով, առաջիկայում ակտիվություն սպասվում է, որովհետև նախ կան երկկողմ համագործակցությունն առավել զարգացնելու լուրջ հեռանկարներ, ինչպես նաև պատրաստակամություն:

«Բավական մեծ հեռանկարներ կան: Դիտարկվում է Հայաստանը որպես տարանցիկ երկիր դառնալու տարբերակը, կա էներգետիկ ռեսուրսների տեղափոխման հեռանկար, Իրան-Հայաստան երկաթգծի ծրագիրը, տուրիզմը, առևտրի ոլորտը: Ինչպես տեսնում եք ուղղությունները շատ են: Այսօր այդ ամենի վերաբերյալ հնչում են դեկլարատիվ հայտարություներ, բայց համոզված եմ, որ դրանք հիմք են դառնալու հետագա գործնական քայլերի համար: Այդ ամենը վկայում են այն մասին, որ շոշափելի ապագայում գործնական քայլեր հաստատ կլինեն: Մանավանդ, որ իրանցի գործարարների շրջանում մեծ հետաքրություն կա: Հայաստանը Եվրասիական միության անդամ է, և քննարկվում է Հայաստանի միջոցով այլ երկրներ դուրս գալու գաղափարը»,-ասաց Կարեն Խանլարյանն` ընդգծելով, որ Իրանում հայ համայնքը, հայազգի գործիչները ևս նպաստելու են երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանը:

Անդրադառնալով Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալնբանդյանի այցին Իրան և այնտեղ տեղի ունեցած հանդիպումներին` Կարեն Խանլարյանը նշեց, որ ինքն անձամբ ներկա է եղել Էդվարդ Նալբանդյանի և Իրանի խորհրդարանի խոսնակի հետ հանդիպմանը:

«Պարոն նախարարը հանգամանորեն ներկայացրել է քառօրյա պատերազմի բոլոր կողմերը թե ռազմական, թե քաղաքական տեսնակյունից: Խոսվեց նաև ղարաբաղյան կոնֆլիկտում երրորդ, չորրորդ երկրների միջամտության մասին: Իրանն այդ կապակցութամբ ունի սկզբունքային մոտեցում, խնդիրը պետք է լուծվի բանակցություններով: Իրանը դեմ է պատերազմական գործղություններով հարցի լուծմանը»,-հավելեց Կարեն Խանլարյանը: Նա հատկանշական համարեց այն, որ Էդվարդ Նալբանդյանն հատուկ անդրադարձավ ընդհանուր շահեր ներկայացնող հարցերի, օրինակ ահաբեկչության դեմ պայքարին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular