ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նոր ավտոբուսներից մեկի վարորդը դիմակ չէր կրում, ծխում էր, համազգեստով չէր, ուղևորներից կանխիկ գումար էր վերցնում». Տիգրան Դավուդյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Իրանագետ Տիգրան Դավուդյանի գրառումը. «Երեկ օգտվեցի նոր ավտոբուսներից. վարորդը Գյուլբենկյան խաչմերուկից մինչև Կոմիտասի շուկա հետախոսով խոսում էր, դիմակ չէր կրում, ծխում էր, համազգեստով չէր, ուղևորներից կանխիկ գումար էր վերցնում։ Դեռ երկար տարիներ նման երևույթներ մեզ հետ են լինելու, քանի որ անտարբեր ենք, մասամբ էլ անկարգապահ (հղումները մեկնաբանության բաժնում»:

Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնել էին, որ նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը՝ 63 ավտոբուս, սկսել է աշխատանքը 3, 20, 97, 99 համարների երթուղիներով:

«Կարևոր է իմանալ, որ նոր ավտոբուսներ պետք է մուտք գործել միա՛յն առջևի դռնից, վճարել ուղևորության սկզբում՝ մետաղադրամ ընդունող սարքերի միջոցով, և ուղևորության վերջում ավտոբուսից դուրս գալ հետևի դռնով: Մինչև միասնական էլեկտրոնային տոմսային համակարգին անցնելը, վճարման սարքը կընդունի միայն 100-դրամանոց մետաղադրամներ», - մանրամասնել էր քաղաքապետարանի լրատվականը։

Բացի այդ, ըստ հաղորդագրության՝

  • Ավտոբուսների սրահը տեսահսկվում է՝ ուղևորների և, ընդհանրապես, երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով։
  • Սրահի ներսում և դրսում բոլոր զգուշացնող, իրազեկող գրությունները հայերենով են, ինչպես նաև՝ անգլերենով և ռուսերենով:
  • Սրահում առկա են USB լիցքավորման կետեր` բոլոր նստատեղերի մոտ, նաև կանգնած ուղևորների համար:
  • Ավտոբուսները ցածրահատակ են և ունեն նստատեղեր մանկասայլակներով, ինչպես նաև հաշմանդամության սայլակներով ուղևորների համար:
  • Վարորդները հատուկ համազգեստով են, հատուկ հրահանգավորված են երթևեկության ընթացքում չծխելու և հեռախոսով չխոսելու պահանջի մասին:
  • Ավտոբուսներն աշխատում են CNG շարժիչներով՝ բնական գազով, որը դասվում է «կանաչ» վառելիքների շարքը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular