ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարգալույծ եկեղեցականը չցանկացավ ապաշխարության շրջան անցնել և վերադառնալ իր հոգևոր ծառայությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սույն թվականի դեկտեմբերի 29-ին «Հրապարակ օրաթերթ»–ում լույս տեսած «Մայր Աթոռի խոսնակը սովորական խոսնակ չէ, որ շտապի հերքել լուրը, հետո «սուտը բռնվի»» հոդվածի առնչությամբ հարկ եմ համարում նշել, որ դեկտեմբերի 1-ի դրությամբ, Տեր Ղազար քհն․ Պետրոսյանի կարգալուծության հարց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարգապահական հանձնախմբում չէր քննարկվում։ 
«Հրապարակ օրաթերթ»–ին տված իմ պարզաբանման մեջ այդ մասին արդեն նշել եմ։ Տվյալ հարցազրույցից հետո նույն օրաթերթում հրապարակվեց Մասյացոտնի թեմի 
Առաջնոդ Գերաշնորհ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի նամակը ուղղված Տեր Ղազարին, որտեղ Սրբազանը զգուշացնում է տեր հորը հոգևորականի առաքելությանն անհարիր կուսակցական գործունեությամբ ու քարոզչությամբ չզբաղվել, այլապես ստիպված է լինելու հարցը ներկայացնել  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարգապահական հանձնախմբին։ 

Գևորգ Սրբազանի զգուշացում–նամակը Տեր Ղազարին չի ենթադրում, որ հարցը ներկայացված էր Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբին կարգալուծության համար։ 

Ավելին ասեմ։ Տեր Ղազարին կարգալույծ անելու նպատակ չի եղել։ Պարզապես տեր հոր անհնազանդ կեցվածքը հանգեցրեց դեպքերի նման զարգացմանը։ Հարցը պարզաբանելու համար Տեր Ղազարը երկու անգամ հրավիրվեց հանդիպման Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի հետ, երկու դեպքում էլ վերջինս չներկայացավ (երկրորդ հրավերին անգամ փորձեց պայմաններ թելադրել հանդիպման ձևաչափի շուրջ)։ Այս ամենից հետո նրան հրավիրեց Վեհափառ Հայրապետը՝ ցանկանալով տեր հորը ևս մեկ հնարավորություն ընձեռել՝ վերանայելու իր ընթացքը, սրբագրելու կատարած սխալները և ի վերջո որոշակի օրերի ընթացքում որոշում կայացնելու իր հետագա ծառայության առնչությամբ։ Սակայն նա Նորին Սրբության առաջարկն էլ թողեց անպատասխան, որով իր որոշումն առավ՝ հրաժարվելով օգտվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական ընդառաջումից։ Այս ամենից հետո միայն կայացվեց տեր հոր կագալուծության որոշումը։ Ըստ էության կարգալույծ եկեղեցականը չցանկացավ ապաշխարության շրջան անցնել և վերադառնալ իր հոգևոր ծառայությանը Մայր Եկեղեցու անդաստանում։ Մայր Աթոռի որոշումը բնական հետևանքն էր նրա կայացրած որոշման։
 

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քհն․ Արթենյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular