Ալ Բանոն վարակվել է կորոնավիրուսով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻտալացի էստրադային երգիչ Ալ Բանոն վարակվել է կորոնավիրուսով: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, վարակվելու մասին տեեկությունն ինքն է հաստատել և նշել է, որ իրեն լավ է զգում:
«Նորությունը ճիշտ է, սակայն ես նույնիսկ չեմ նկատել»,- ասել է 78-ամյա երաժիշտը, որը հանրահայտ Felicità երգի հեղինակն է: Երգիչն ավելի վաղ մասնակցել էր երկրի իշխանությունների գովազդային արշավներից մեկի նկարահանմանը, որով պատվաստումը խրախուսվում էր որպես համավարակը հաղթահարելու միջոց:
Նշվում է, որ 2020 թվականի գարնանը, երբ Իտալիայում խիստ կարանտին էր գործում, Ալ Բանոն բնակվել է Ապուլիա մարզի իր կալվածքում, որտեղ զբաղվում է գինեգործությամբ: