ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


20 հետաքրքրաշարժ փաստ տղամարդկային օրգանիզմի մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ տղամարդկային օրգանիզմը շատ է տարբերվում կանացի օրգանիզմից՝ ուղեղի կառուցվածքով, հորմոնալ ակտիվությամբ, տեսողական համակարգով և նույնիսկ արյան բաղադրությամբ:

 

Այսպես օրինակ, երկու X քրոմոսոմների շնորհիվ՝ կանայք ունակ են տեսնել գունային ավելի լայն գամմա: Հենց այդ պատճառով է, որ կանայք տեսնում են գույների բազմաթիվ երանգներ, իսկ տղամարդիկ հիմնականում տեսնում են հիմնական գույնը: Կապված տեսողական համակարգի հետ՝ տղամարդիկ ունակ չեն տեսնել այն, ինչ տեղի է ունենում կողքից, քանի որ օժտված են թունելային տեսողությամբ: Կանայք օժտված են պերիֆերիկ տեսողությամբ և կարող են տեսնել կողային տեսողությամբ: Եկեք տեսնեք տղամարդու օրգանիզմը ուրիշ ինչո՞վ է տարբերվում կանացի օրգանիզմից:

 

Հետաքրքիր փաստեր տղամարդկային օրգանիզմի ուղեղի կառուցվածքի մասին

1. Տղամարդու ուղեղում կոշտուկավոր մարմինը ավելի վատ է զարգացած, քան կանանց մոտ, ունի ավելի քիչ նյարդային վերջավորություններ: Այդիսկ պատճառով տղամարդիկ դժվար են հաղթահարում մի քանի աշխատանքը միաժամանակ:

2. Տղամարդու ուղեղը 10% ավելի մեծ է, քան կանացի ուղեղը և 150 գրամով ավելի ծանր՝ ի հաշիվ հիպոկամպի, որը պատասխանատու է ուշադրության և հիշողության համար:

3. Տղամարդկանց մոտ խոսքի համար պատասխանատու է ուղեղի ընդամենը մեկ կենտրոն, այդ պատճառով նրանք արտաբերում են կրկնակի անգամ ավելի քիչ բառեր, քան կանայք:

Տղամարդիկ և կանայք պրոբլեմային իրավիճակներում տարբերվում են ռեակցիայով:

Տղամարդիկ օգտագործում են աջ կիսագնդի նշիկները՝ ընկալելով պրոբլեմի էությունը: Կանանց մոտ գործարկվում է ձախ կիսագնդի նշիկները, ինչի պատճառով նրանք ավելի լավ են հիշում գործողություններն ու էմոցիաները:

4. Տղամարդկանց մոտ տարբերվում է կոգնիտիվ քարտեզը: Ընդորում տղամարդիկ տարածությունը ընկալում են ամբողջությամբ «քարտեզ-սխեմայի» տեսքով: Կանայք ընկալում են տարածությունը որպես «սխեմա-ճանապարհ» և կապում են դրանք ուղենիշերի հետ:

5. Տղամարդկային օրգանիզմը մի քանի անգամ պակաս զգայուն է միգրենների հանդեպ, որովհետև տղամարդու ուղեղում ավելի դժվար է առաջ բերել ալիքային հուզումներ:

Հետաքրքիր փաստեր տղամարդկային մարմնի և արտաքին կառուցվածքի մասին

1. Տղամարդու օրգանիզմում արյունը պարունակում է ավելի շատ էրիտրոցիտներ և հեմոգլոբիլին: Տղամարդու մաշկը ավելի հաստ է և մի քանի անգամ նվազ զգայուն: Տղամարդու լեզուն պարունակում է ավելի քիչ թվով համային ռեցեպտորներ:

2. Տղամարդու մարմինը ավելի քիչ ցավային ռեցեպտորներ ունի, քան կանացի մարմինը: Ցավը ավելի հեշտ տանել՝ կանանց օգնում է էստրոգենի բարձր մակարդակը:

3. Տղամարդկային հյուսվածքներն ու մկանները պարունակում են ավելի քիչ կոլագեն և էլաստին, ինչով էլ բացատրվում է, այն, թե ինչու են տղամարդիկ պակաս ճկուն:

4. Տղամարդու ականջները պակաս զգայուն են բարձր հաճախականությամբ ձայների հանդեպ:

5. Եթե տղամարդուն ձայն են տալիս՝ նա շրջվում է ամբողջ մարմնով, ինչը կապված է պարանոցի պակաս շարժունակության հետ և նաև պաշտպանողական ռեֆլեքսով «Հարվածիր և փախիր»:

6. Տղամարդկային օրգանիզմը ունի միայն մեկ X քրոմոսոմ, ինչի պատճառով նրանք ավելի շատ են ենթարկվում քրոնիկական հիվանդություններին:

Տղամարդկային արտաքինի առանձնահատկությունները

1. Տղամարդկային օրգանիզմում կոլագենը ավելի դժվար է քայքայվում, ինչը դանդաղեցնում է մաշկի ծերացումը: Բայց պարբերաբար սափրվելը և դեմքի խնամքի բացակայությունը՝ շատ հաճախ թույլ չեն տալիս դա նկատել:

2. Տղամարդկային մարմնի մազերի շրջանագիծը կրկնակի անգամ հաստ է, քան կանանց մոտ:

3. Տղամարդկային օրգանիզմը կազմված է 12% ճարպերից՝ հաշվարկված մարմնի ընդհանուր զանգվածով: Իսկ կանացի օրգանիզմը՝ 26%:

4. Տղամարդիկ ունենում են ավելի մեծ քիթ, քան կանայք, ինչը կապված է թթվածնի ավելի մեծ քանակությունների օգտագործման հետ:

Հետաքրքիր փաստեր տղամարդկային օրգանիզմի էնդոկրին համակարգի մասին

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ տեստոստերոնի բարձր մակարդակը թույլ չի տալիս արտադրվել շատ հակամարմիններ և հենց այդ պատճառով տղամարդկանց մոտ իմունիտետը ավելի թույլ է:

Տղամարդու օրգանիզմում պրոլակտինի կտրուկ բարձրացումը կարող է տեղի ունենալ կրծքապտուկի անընդհատ մեսման կամ սովածության ժամանակ: Հայտնի են տղամարդու կողմից կրծքով կերակրելու մի քանի դեպքեր:

1. Դեհիդրոտեստոստերոնի բարձր կոնցենտրացիան տղամարդկանց մոտ բերում է մազային սոխուկների թուլացման: Այդ պատճառով շատ տղամարդիկ ճաղատանում են երիտասարդ տարիքում:

2. Տղամարդու օրգանիզմում շրջանառվում է ավելի քիչ քանակությամբ օքսիտոցին և ավելի թույլ են զարգացած ուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են կապվածության համար: Հենց այդ պատճառով է, որ կանայք ավելի շատ են ցանկանում ամուսնանալ:

3. Տեստորստերոնը ազդում է կյանքի տևողության վրա: Չինացի ներքինիները ապրում էին 71 տարի՝ ավելի շատ քան իրենց «տեստոստերոնային» հայրենակիցները:

4. Տղամարդիկ, էստրադիոլի, պրոգեստերոնի և կարտիզոլի ցածր կոնցենտրացիաների պատճառով՝  ավելի վատ են զգում վտանգը:

5. Անկասկած, տղամարդկային և կանացի օրգանիզմները շատ բաներով են տարբերվում իրարից, սակայն հենց դրանով էլ բացատրվում է, թե ինչու է տղամարդուն և կնոջը այդքան հետաքրքիր և լավ միմյանց հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular