Մեր երեխաները պետք է պարապեն, ուժեղ տղերք դառնան, որ օտար երկրներում ցույց տան սահմանին ապրող հայի ուժն ու հզորությունը . Հայկ Ղուկասյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ2016 թվականի դեկտեմբերի 18-ին Պրոֆեսիոնալ ԱրմՖայթինգ ֆեդերացիան Տավուշի մարզի սահմանամերձ Վարագավան, Պառավաքար համայնքներում ԱրմՖայթինգ մարզական ակումբին տրամադրեց նոր մարզական գույք պատշաճ մարզումներ իրականացնելու համար:
ԱրմՖայթինգ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանն իր խոսքում նշեց, որ բոլոր սահմանապահ համայնքներում բացելու են մարզական ակումբներ և ապահովելու նոր մարզական գույքով առանց պետական աջակցության:Ինքն անձամբ յուրաքանյուր շաբաթ և յուրաքանչյուր օր հետաքրքրվելու է սահմանամերձ գյուղերում սպորտով զբաղվող երիտասարդների հաջողություններով ու ձեռքբերումներով, ինչպես նաև տարվա ընթացքում կազմակերպվելու են միջոցառումներ սահմանամերձ բոլոր գյուղերում:
ֆեդերացիայի նախագահը իր խոսքում հավելեց նաև, որ սահմանամերձ բոլոր գյուղերից մեր մարզիկները կմասնակցեն միջազգային մրցաշարերի օտար երկրներում ու ցույց կտան սահմանին ապրող մարդու ուժն ու հզորությունը:
«Մեր երեխաները պետք է պարապեն, ուժեղ տղերք դառնան, որ սարերից այն կողմ նայեն, տեսնեն, թե ինչքան հզոր սերունդ ունենք մենք»:
Առավել մանրամասն` տեսանյութերում
Նյութը պատրաստեց 1or.am-ը