ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս մանիպուլացնել Բայդենի ստորագրած օրենքը․ Փաշինյանական քարոզչամեքենայի նոր կեղծիքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին ստորագրել է Ազգային պաշտպանության օրենքը (NDAA) 2022թ. համար, որով նախատեսում է 770 միլիարդ դոլարի հատկացում պաշտպանական կարիքների համար։ Օրենքում ընդգրկվել են նաև հայամետ կոնգրեսականների ներկայացրած ուղղումները, որոնք առնչվում են Թուրքիային և Ադրբեջանին։

Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնն իր թվիթերյան էջում գրառում է արել` ասելով, որ ազգային պաշտպանության մասին օրենքը, որը ստորագրեց Բայդենը, կարևոր դրույթներ է ներառում, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային պատասխանատվության ենթարկելուն Արցախում կատարած ռազմական հանցագործությունների համար:

«Ես կհետևեմ, որ պահանջվող զեկույցները ճշգրիտ լինեն այդ հանցագործությունները փաստագրելիս»,–գրել է Փալոնը։ Հայամետ լոբբիստի այս հայտարարությունն ինքնին կարևոր է, որքան կարևոր է նաև օրենքում ընդգրկված դրույթները։ Սակայն դրանք ոչ ավելին են, քան սովորական քարոզչական հնարք, և առանձնապես լուրջ փոփոխությունների չեն հանգեցնելու ամերիկյան քաղաքականության մեջ։ Իհարկե, փաշինյանական քարոզչամեքենան երեկվանից սկսած հիացական ճիչեր է արձակում սոցիալական ցանցերում և հեռուստաեթերներում, հանրությանն էլ փորձում են ներկայացնել, թե մի «ցնցող» ու «շենշող» իրադարձություն է եղել։

Օրենքի 1302-րդ հոդվածով նախատեսված է, որ դաշնային կառավարությունը պարտավոր է 180 օրվա ընթացքում Կոնգրեսին զեկույց ներկայացնել հայ-ադրբեջանական պատերազմի մասին: Միաժամանակ, այս օրենքով ամրագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրերի կատարման անհրաժեշտությունը և կա «ռազմագերիների վերադարձ» ձևակերպումը: Կոնգրեսին պետք է նաև ներկայացվեն տեղեկություններ արտաքին ուժերի ներգրավվածության մասին:

Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը նշում է, թե օրենքով որևէ պատժամիջոց կամ պատժիչ գործողություն նախատեսված չէ: Ավելին, 907-րդ բանաձևին վերաբերող դրույթը այդպես էլ հայկական կողմի լոբբիստները չկարողացան անցկացնել այս օրենքում, քանի որ միայնակ էին թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ պայքարում: «Մենք այս օրենքը կարող ենք կիրառել քարոզչական տեսանկյունից, եթե իհարկե ունենք թուրքական և ադրբեջանական քարոզչությանը հակակշռելու ցանկություն»,- նշել է Սուրեն Սարգսյանը։

Հայաստանի իշխանությունները սեփական ժողովրդին մանիպուլացնելու և խաբելու փոխարեն ավելի ճիշտ կանեն ակտիվացնեն ջանքերը ԱՄՆ-ում և այլ երկրներում՝ հայկական շահերն առաջ մղելու ուղղությամբ։


Կարեն Սիմոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular