ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատարանն ապացուցեց Նիկոլ Փաշինյանի խոսնակի զրպարտությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի դեմ Նիկոլ Փաշինյանի արշավը հերթական հարվածը ստացավ։ Նախօրեին ԱԱԾ-ն ստիպված էր արձանագրել, որ ընդդիմադիր գործչի դեմ ապօրինի հետապնդում է իրականացվել, իսկ Վերաքննիչ քաղաքացիական դատարանն էլ արձանագրեց, որ Նիկոլ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է կատարել Վանեցյանի դեմ։

Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը անցած տարվա ապրիլին ֆեյսբուքում գրառում էր արել` իբր Արթուր Վանեցյանը ԶՊՄԿ-ում փայաբաժին ունի։ Ավելին, Արթուր Վանեցյանին կապել էին Միքայել Մինասյանի հետ, նշել, թե լիազորությունների չարաշահմամբ և կեղծ փայատերերի օգնությամբ է նա ձեռք գցել այն փայաբաժինը։ Արթուր Վանեցյանը դատի էր տվել Նիկոլ Փաշինյանին ու նրա խոսնակին, իսկ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանը արձանագրել էր Փաշինյանի խոսնակի զրպարտության փաստը: Մանե Գևորգյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, և վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ, կրկին արձանագրել է ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի խոսնակի զրպարտության փաստը, պարտավորեցրել Մանե Գև որգյանին իր ֆեյսբուքյան էջում հերքել իր իսկ գրառումը։

«Ձախողվեց տարատեսակ «օդում կախված լուրերով» քաղաքական հակառակորդներին անվանարկելու՝ իշխանության ներկայացուցիչների հերթական փորձը»,- արձանագրել են Արթուր Վանեցյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը։

Ի դեպ, կառավարությունում համառ լուրեր են շրջում, թե գրառման հեղինակն իրականում ոչ թե Մանե Գևորգյանն է, այլ նրա նախկին ղեկավարը։ Ասում են նաև , որ Նիկոլ Փաշինյանը սեր ունի վերցնել իր աշխատակիցների և կուսակիցների գաղտնաբառերը, նրանց ֆեյսբուքյան էջերում գրառումներ անել, իսկ պատասխանատվությունն ու զրպարտչի պիտակը թողնել վերջիններիս վրա։ Ինչևէ, հերթական անգամ փաստվեց գործող իշխանության զրպարտիչ ու բանսարկու լինելու փաստը, այն էլ` ՀՀ դատարանով։


Վաչագան Մաթևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular