ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոքրիկ Հայաստան Բուրիաթիայում. ինչպես նույնիսկ դաժան կլիմայական պայմաններում կարելի է տարեկան 360 օր մշակաբույսեր մշակել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

infpol.ru-ն գրում է, որ շատերի համար Բուրյաթիայում ֆերմերը այն հովիվն է, ով պահում է կովերի և այլ կենդանիների մեծաթիվ հոտեր: Բայց մեր հոդվածի հերոսը տարածաշրջանի համար շատ անսովոր բիզնես է ընտրել, որն է բանջարեղեն և ծաղիկներ աճեցնելը։

Գարիկ Գառնիկովիչ Ամյանը մեկ հեկտար տարածքով իր «ԳԱԳ» ջերմոցային համալիրը բացել է 2005 թվականին։ Տղամարդը արևոտ Հայաստանից Գուսինոզերսկ տեղափոխվելով գնել է խորհրդային ​​ժամանակաշրջանի հին ջերմոցներն ու հողատարածքը։

«Այստեղ ավերակներ էին, ոչինչ չկար, միայն հիմքը։ Գնեցինք ու սկսեցինք քիչ-քիչ կառուցել»,- հիշում է Գարիկ Գառնիկովիչը։ Հետո ստացվեց առաջին բերքը։ Սկզբում զբաղվում էին վարունգի և լոլիկի մշակությամբ։ Բոլոր սերմերը հատուկ բերվում էին Հայաստանից։ Ի վերջո, այն, ինչ վաճառվում է մեր շուկայում, լինում է տեղի ամառանոցների փոքրիկ մարգերից։ Իսկ արդյունաբերական նպատակներով բանջարեղեն աճեցնելու համար հարկավոր են հիանալի հիբրիդային սորտերի սերմեր, որոնք դիմացկուն են տարբեր հիվանդությունների նկատմամբ։ «Ես հայաստանցի եմ։ Այս ճյուղն այնտեղ շատ է զարգացած է, իսկ այստեղ ջերմոցներ չկան, և մոտեցումն է այլ։ Մենք մի փոքր փոխել են մշակության տեխնիկան և ջերմոցները։ Ջերմոցային համալիրն ամենուր նույնը չէ. պետք է կառուցել ըստ տարածաշրջանի կլիմայական պայմանների։ Ասեմք, որ -2 աստիճանն արդեն իսկ աղետ է Հայաստանի համար։ Պետք չէ հետևել, թե ինչպես են անում ուրիշները և կրկնել նույն կերպ, քո մոտեցումն է պետք»,- ասել է ֆերմերը։ Բանջարեղենի տարատեսակներով փորձեր և հոլլանդական ջերմոցի անօգուտ կառուցում. Գարիկ Գառնիկովիչը գտել է իր մոտեցումը փորձի և սխալների միջոցով: Այդուհանդերձ, գլխավոր նպատակը ձեռք է բերվել՝ շուրջտարյա ցիկլով աշխատանք առանց ընդմիջումների և հանգստյան օրերի։ Դրան գումարած ողջ ջերմոցային տնտեսության առանձնահատուկ հպարտությունը արտադրանքի որակն ու շրջակա միջավայրի պահպանումն է:

Մենք որոշեցինք մեր աչքերով նայել այսպիսի անսովոր ֆերման և գնացինք Գուսինոզերսկ։ Անկեղծ ասած, մենք ակնկալում էինք տեսնել ընդամենը մի շենք՝ ներսում մի քանի ջերմոցներով։ Բայց ամեն ինչ շատ ավելի շքեղ է ստացվել։ Գրեթե շքամուտքից կարելի է զգալ ծաղիկների բույրը, կանաչ գույնը հարվածում է աչքերին, շատ-շատ կանաչ գույն: Աջ, ձախ և նույնիսկ վերևից մեզ շրջապատում են լոլիկի, վարունգի, խաղողի բարձր թփերը, ելակի տնկիները և աստրոմերիայի, քրիզանթեմի և վարդերի ծաղկաբույլերը: Այդ պահին նույնիսկ մոռանում ես, որ դրսում գրեթե ձմեռ է։ Ջերմոցում տաք է, ինչպես օգոստոսյան գեղեցիկ երեկոյան։ Այդ արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է, որ ջեռոցները աշխատեն գրեթե շուրջօրյա։ «Ջեռուցման սարքավորումներ ենք գնե, գյուղնախարարությունը 50 տոկոսով սուբսիդավորել է»,- բացատրելլ է Գարիկ Գառնիկովիչը։ Նման ջերմաստիճանի շնորհիվ հնարավոր է բերքահավաք կատարել ամբողջ տարին, ինչն էլ արել են ֆերմայի աշխատողները։ Կանայք հասած բանջարեղեն են հավաքում և մանր պիտակներ կպցնում, քանի որ երբեմն որոշ անբարեխիղճ վաճառողներ խաբում են գնորդներին ներկրված վարունգը «ամյանովսկիե» անվանելով։ Իսկ եթե կան նմանակողներ, ապա դա հաջողության հստակ նշան է։ Ֆերմայի տերը մեզ ոչ միայն ցույց տվեց իր ունեցածը, այլ նաև թարմ բանջարեղեն հյուրասիրեց։ Եվ պարզ է դառնում, թե ինչու՞ են հաճախորդներն այդքան սիրում դրանք- ֆերմերի աճեցրած լոլիկն ու վարունգը շատ ավելի համեղ են, քան խանութից գնածը։ Հետագայում Գարիկ Գառնիկովիչը նախատեսում է ընդլայնել արտադրությունը, քանի որ նրա խնդիրնն այն է, որ պահանջարկը շատ անգամներով գերազանցում է առաջարկին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular