ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ շաբաթում աճել է 11 տոկոսով. ԱՀԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Անցյալ շաբաթ ավելի քան 4,9 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով, ավելի քան 44 հազարը՝ մահացել: Ինչպես դեկտեմբերի 29-ին հաղորդել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ախտահարման նոր դեպքերի թիվն աճել է 11 տոկոսով, իսկ մահացու վախճանների թիվը 4 տոկոսով նվազել է նախորդ յոթ օրվա համեմատությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Շաբաթվա ընթացքում՝ դեկտեմբերի 20-ից մինչեւ 26-ը, հոկտեմբերի սկզբից ի վեր աստիճանական աճի պայմաններում վարակման դեպքերի ընդհանուր թիվը նախորդ շաբաթվա համեմատությամբ ավելացել է 11 տոկոսով»,- ասված է ԱՀԿ-ի շաբաթական համաճարակաբանական տեղեկագրում: Բերված վիճակագրական տվյալների համաձայն՝ մահացու վախճանների թիվը յոթ օրում 4 տոկոսով նվազել է:

Ընդամենը շաբաթըվա ընթացքում հայտնաբերվել է 4 985 093 վարակված, արձանագրվել է 44 680 մահացու վախճան: Հիվանդացությունը 39 տոկոսով աճել է Ամերիկայում, Աֆրիկայում այն մեծացել է 7 տոկոսով, իսկ Եվրոպայում աճը կազմել է 3 տոկոս: Դրա հետ մեկտեղ այն նվազել է Հարավարեւելյան Ասիայում (12 տոկոսով) եւ Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (3 տոկոսով): Մահացության աճ է արձանագրվել Աֆրիկայում (72 տոկոսով), Հարավարեւելյան Ասիայում (9 տոկոսով) եւ Ամերիկայում (7 տոկոսով):

Միեւնույն ժամանակ այդ ցուցանիշները նվազել են Եվրոպայում (12 տոկոսով), Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (7 տոկոսով) եւ Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (3 տոկոսով): Եվրոպային է բաժին ընկնում շաբաթվա ընթացքում վարակման դեպքերի 57 տոկոսը եւ մահերի 53 տոկոսը: Շաբաթվա ընթացքում ախտահարվածների ամենամեծ թվի մասին հայտնել Է ԱՄՆ-ը (1 185 653), որտեղ արձանագրվել է վարկավածների 34-տոկոսանոց աճ նախորդ շաբաթվա հեմեմատությամբ:

Այնուհետեւ գալիս են Մեծ Բրիտանիան (վարակման 611 864 դեպք, աճ 20 տոկոս), Ֆրանսիան (504 642, աճ 41 տոկոս), Իտալիան (257 579, աճ՝ 62 տոկոսով) եւ Գերմանիան (197 845, նվազում 30 տոկոսով): ԱՀԿ-ի տվյալներով՝ դեկտեմբերի 28-ին աշխարհում համավարակի սկզբից արձանագրվել է վարակման 280 119 931 դեպք եւ 5 403 662 մահացած: Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել է 455 944-ով, մահացու վախճաններինը՝ 4 501-ով:

Վարակման ամենից շատ հաստատված դեպքեր, որոնց մասին տվյալներն ստացվել են ԱՀԿ-ում, արձանագրվել է ԱՄՆ-ում՝ 51 775 769: Այնուհետեւ հետեւում են Հնդկաստանը (34 799 691) եւ Բրազիլիան (22 239 436): Մահացու վախճաներն ամենից շատ ԱՄՆ-ում են՝ 809 908, եկրորդ հորիզոնականն զբաղեցնում է Բրազիլիան (618 448), երրորդը՝ Հնդկաստանը (480 290), հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular