Ցուցարարները Բաղրամյան պողոտայում են. իրավիճակը լարված է, պարբերաբար քաշքշուկներ են լինում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները այսօր հավաք-երթ են անցկացնում:
Ազատության հրապարակում հրավիրված հավաքի ընթացքում, երբ ելույթներն ավարտվեցին, նրանք որոշեցին երթով շարժվել դեպի Հայաստանում Եվրամիության դեսպանատուն` նամակ հանձնելու:
Սակայն ոստիկանները պատ էին կազմել եւ չէին թողնում նրանց երթով շարժվել` նշելով, որ երթն արտոնված չէ:
Շուրջ 10 րոպե բանավիճելուց հետո հավաքի մասնակիցները երթով առաջ շարժվեցին:
Մեր թղթակիցը հայտնում է, որ այժմ նրանք Բաղրամյան պողոտայում են: Իրավիճակը լարված է, պարբերաբար քաշքշուկներ են տեղի ունենում ոստիկանների ու երթի մասնակիցների միջեւ:
Երթին մասնակցում են Ժիրայր Սեֆիլյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Պետրոս Մակեյանը. Անդրիաս Ղուկասյանը, Վարուժան Ավետիսյանը: