ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որտեղից են գալիս գողական աշխարհի հիմքերը, Ստալինից, թե՞...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արթուր Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Համարվում է, որ գողական համակարգի հիմքերը գցել է Ստալինը, մինչդեռ Ստալինյան ձեռնարկները ընդամենը պատասխան քայլ էին, այն փաստի, որ պոլիտզեկերի (իրական քաղ և խղճի բանտարկյալների, որոնք նաև պատերազմ տեսած պրոֆեսիոնալ հեղափոխականներ էին) առատությունը ազատազրկման վայրերում վտանգավոր մակարդակի էին հասնում: Ահռելի քանակի կրթված, գաղափարական, Տրոցկու և Ձերժինսկու հետևորդներ և ժառանգներ էին հավաքվում սահմանափակ տարածքներում: Այդ մարդիկ ինքնակազմակերպվում էին, ստեղծում գաղտնի եղբայրություններ: Այդ փոքր եղբայրական «համույթները» իրենց առաքելությունը հռչակեցին համակարգի դեմ պայքարելը:

Սա է պատճառը, որ իրենց սկսեցին կոչել «լավ տղա»: Սովետական ռեժիմի արդարության վակումը յուրովի լրացնող այդ մարդիկ, ինչքան էլ դաժան էին, բայց իրոք լավն էին, լավի համար էին պայքարում: Սթափ գնահատելով համակարգի դաժանությունը՝ «համույթների» հիմնադիրներն էլ ավելի խիստ ու դաժան կանոններ սահմանեցին իրենց համար: Հրաժարվել ընտանիք ունենալուց, սեփականությունից, կյանքի հասարակ բարիքները վայելելու իրավունքից, որպեսզի կազմաքանդեն ռեպրեսիվ համակարգը ու ազատություն պարգևեն մարդկանց: Համակարգն, իր հերթին, ընկալելով վտանգը, սկսեց սեփական «գողականների» ստեղծման և նրանց «համույթներ» ներմուծման գործընթացը: Այսօրվա թմրամոլ, նյութապաշտ, «բախտի ջենտլմենները» դրա արդյունք են:

Համակարգի տապալմանը մեծապես նպաստած «համույթները» կորցրեցին իրենց առաքելությունը Սովետի փլուզումից հետո՝ վերածվելով հասարակ պետականածին հանցավոր խմբերի: Սովետի վերականգնումը, ըստ ամենայնի, կվերականգնի նաև «համույթների» գոյության իմաստը, իսկ դրանց ներսում նորից առաջատար դիրքեր կզբաղեցնեն նրանք, ում համար Ռոլս Ռոյսը ոչ մի բան չի նշանակում: Սակայն, չունենալով նոր Ձերժինսկիներ ու Տրոցկիներ և նրանց ստեղծած ամուր պետականությունը, նոր Սովետը դժվար 70 տարի ձգի...

Հ,Գ. Հեչ մտածե՞լ էք, թե ինչո՞ւ «գողականները» ազգություն ու կրոն չեն ճանաչում, բայց աստվածապաշտ են: Կամ ինչո՞ւ հենց ութանկյուն աստղ: Հետաքրքիր է նաև «մախերին չտալու», այսինքն բռնություն չկիրառելու դոգման:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular