ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի կարած քրգործերը փլվում են իշխող ուժի գլխին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ԱԱԾ Քննչական դեպարտամենտի քննիչի կողմից կայացված որոշմամբ օրեր առաջ դադարեցվել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասով և 35-305-րդ հոդվածով իրականացվող քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, միաժամանակ վերացվել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը։ Վանեցյանի փաստաբանական խմբի տարածած հայտարարության համաձայն՝ քննիչի կայացրած որոշմամբ փաստվել է, որ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստություն կամ իշխանության յուրացման նախապատրաստություն առհասարակ տեղի չի ունեցել։

Արցախյան պատերազմում կրած պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա վարչախումբը փորձում էին տարբեր գործեր կարել ընդդիմադիր գործիչների նկատմամբ, նրանց մեկուսացնել հանրությունից, փորձել կոտրել հանրության դիմադրությունը։ Իրավապահները նույնիսկ տարբեր ձայնագրություններ էին մոնտաժում, հրամցնում ժողովրդին, որպեսզի տպավորություն ստեղծեն, թե Փաշինյանի կյանքը վտանգի տակ է, իսկ ընդդիմությունը հակաօրինական գործողություններ է ծրագրում։ «Անորսալի Ջո»-ի կարգավիճակում հայտնված Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց, որպեսզի պարտության մեղքը, այլ հանցանքներ կարի իր ընդդիմախոսների վրա, սակայն նույնիսկ ԱԱԾ-ն չկարողացավ ապացուցել Արթուր Վանեցյանի և այլոց մեղքերը։ Հընթացս մեկ տարուց ավելի Նիկոլ Փաշինյանին հաջողվեց պարզապես հարամել մարդկանց կյանքը, խուզարկություններով, հետապնդումներով, խափանման մկջոցներով, ազատ տեղաշարժվելու իրավունքի խոչընդոտումով, ընդհուպ տարբեր մարդկանց ընտանիքներ մտնելով ու հարազատներին ահաբեկելով։

«Եթե սա լիներ քաղաքակիրթ աշխարհում, իրավապահ համակարգի բոլոր պատասխանատուներն անմիջապես պաշտոնանկ կարվեին»,- գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն ու հավելել․ «Մեկ տարուց ավելի նախաքննություն են իրականացնում, մարդկանց հեղինակության ու բարի համբավի հետ հետ են խաղում էլ չասեմ՝ ռեպրեսիվ մեթոդների մասին, հետո թե՝ սխալվել ենք, Փաշինյանի սպանության նախապատրաստություն տեղի չի ունեցել»։

Որևէ մեկն, իհարկե, պատասխանատվության չի ենթարկվելու ապօրինությունների համար, գոնե այս իշխանության օրոք։ Իրավական պատասխանատուները գործել են բացառապես քաղաքական իշխանության հրահանգով։ Ի դեպ, նույն օրը դադարեցվել է նաև ազատամարտիկ, «Սիսական ջոկատի» հրամանատար, գնդապետ Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) նկատմամբ հարուցված քրգործը՝ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով, ինչպես նաև մի խումբ անձանց կողմից զենք և ռազմամթերք պահելու ծանր հանցագործությունների մասով ։ Աշոտ Մինասյանն այժմ հետապնդվում և կալանքի տակ է պահվում միայն Սիսիանում հայտնաբերված զենք-զինամթերքի մասով։ Ըստ էության, Փաշինյանի իշխանությունն ինքն էլ խոստովանեց, որ շարքային ստախոսների հավաքածու է։

Արման Մինասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular