«Ռոսսոտրուդնիչեստվոն» կսկսի միկրոդրամաշնորհային ծրագիր հարևան երկրների երիտասարդների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆtass.ru–ն գրում է, որ «Ռոսսոտրուդնիչեստվոն» հաջորդ տարվանից նախատեսում է 300 դոլարից մինչև 1000 դոլար միկրոդրամաշնորհային ծրագրեր գործարկել հարևան երկրների, այդ թվում Հայաստանի երիտասարդների համար։ Այս մասին ասել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պոլիկանովը «Նոր սերունդ 2021» առցանց համաժողովի ժամանակ, որն անց է կացրել Երևանումի Ռուսական տունը։
«Իմաստը քիչ գումարով նախագիծ սկսելը կամ մի քանի միջոցառումներ անելն է: Դրանք պետք է կապված լինեն Ռուսաստանի հետ, որպեսզի նախագիծը փոխշահավետ լինի: Դրամաշնորհի մասնակիցները կկարողանան ստանալ 300-ից 1000 դոլլար գումար որոշակի ոլորտներում ծրագրեր իրականացնելու համար»,- ասել է Պոլիկանովը։ Նա ներկայացրել է «Նոր սերունդ» ծրագրի իրականացման 10-ամյա արդյունքները և նշել, որ Ռոսսոտրուդնիչեստվոյի միկրոդրամաշնորհները կօգնեն ստեղծել համատեղ աշխատանքային դաշտ։ Ռոսսոտրուդնիչեստվոյի փոխղեկավարը նշել է նաև սոցիալական ցանցերում փոխգործակցության կարևորությունը։ «Մեր ծրագրի շրջանավարտները («Նոր սերունդ») կարող են դառնալ ծրագրի դեսպանները: Նրանք կարող են դառնալ ռուսական կրթության դեսպաններ: Ամեն տարի կառավարությունը տասնյակ հազարավոր տեղեր է հատկացնում Ռուսաստանում անվճար կրթության համար: Մեկ տարում Ռուսաստանում 30 հազար մարդ անվճար կսովորի, խոսքը ոչ միայն բակալավրիատի, այլ նաև մագիստրոսների և ասպիրանտների մասին է: Մենք կենտրոնանում ենք տարբեր մասնագիտական խմբերի ներկայացուցիչներ Ռուսաստան բերելու վրա: Դա ճիշտ է, որպեսզի մարդիկ նոր մասնագիտություններ ստանան, շփվեն, փորձ ու գիտելիքներ ձեռք բերեն, որոնք կարող են կիրառել իրենց երկրներում»,- ասել է Պոլիկանովը։
2021 թվականին լրացել է Անկախ պետությունների համագործակցության, արտերկրում ապրող հայրենակիցների և միջազգային մարդասիրական համագործակցության դաշնային գործակալության «Նոր սերունդ» ծրագրի 10-ամյակը (Ռոսսոտրուդնիչեստվո): Ծրագիրը հնարավորություն է ընձեռում աշխարհի տարբեր երկրների երիտասարդ մասնագետներին մասնակցելու կարևոր իրադարձությունների, այցելել Ռուսաստանի տարբեր քաղաքներ, ծանոթանալ Ռուսաստանի շրջանների մշակույթին և ավանդույթներին, ինչը մեծապես նպաստում է անձնական և մասնագիտական շփումների զարգացմանը, խթանում է փորձի փոխանակումը Ռուսաստանի և այլ երկրների երիտասարդ մասնագետների միջև:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը