ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքե՞ր են 2021-ին մեկ անձից ամենամեծ գնումներ կատարած պաշտոնյաները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի թափանցիկ աշխատող կառավարությունը ցանկանում  է 2022 թվականից փակել մեկ անձից գնումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը` թերևս չցանկանալով հանրության քննադատությանն արժանանալ առանց մրցույթի և կոռուպցիոն ռիսկեր պարունակող բազմամիլիոնանոց գնումների համար:

Ամփոփելով անցնող 2021-ը, քանի դեռ կա նման հնարավորություն, ի մի ենք բերել այս տարի մեկ անձից ամենամեծ գնումներ կատարած գերատեսչությունները:

Դիցուք՝ առողջապահության նախարարությունը, որը ղեկավարում է Անահիտ Ավանեսյանը, 941,908,116 դրամի հիվանդանոցային ծառայություններ է գնել «ԻՆԳՈԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ից: 1,087,886,20 դրամի ամբուլատոր - բժշկական ծառայություններ՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից:

էկոնոմիկայի նախարարությունը ի դեմս Վահան Քերոբյանի «Շարմ Հոլդինգ»-ից գնել է 180,073,272 դրամի ՝ Դուբայ-ԷՔՍՊՈ 2020 ցուցահանդեսի կազմակերպման ծառայություններ, 65,316,550 դրամի սննդի մատուցման ծառայություն՝ «Ռեդի-Սթեդի» ՍՊԸ-ից:

Սյունիքի համայնքապետարանը ի դեմս Մելիքսեթ Պողոսյանի 63,464,280 և 71,877,380 դրամի  մասնակի վերանորոգման աշխատանքների կատարման ծառայություն է գնել «Բիլդէքսպերտ» ՍՊԸ-ից: 

ՏՄՊՊՀ-ն` ի դեմս Գեղամ Գևորգյանի, 44,527,776 դրամի ոչ բնակելի անշարժ գույք է վարձակալել «Հանարդնախագիծ» ԲԲԸ-ից:

Տավուշի մարզպետարանը` ի դեմս Հայկ Ղալումյանի, 29,450,900 դրամի Չինարիի տան վերանորոգման ծառայություն է գնել «ՕՍՏ-ՇԻՆ» ՍՊԸ-ից:

ՊԵԿ-ը` ի դեմս Ռուստամ Բադասյանի, 11,918,000 դրամի անշարժ գույք է ձեռք բերել Գագիկ Աղասու Կարապետյանից և 2,460,000 դրամի ախտահանիչ նյութ` «Լեո Ֆարմ» ՍՊԸ-ից:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 7,000,000 դրամի ծրագրային ապահովման ծառայություն է գնել «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ-ից:

Կադաստրի կոմիտեն` ի դեմս Գարիկ Սարգսյանի, 5,550,000 և 3,290,000 դրամի համակարգչային սարքավորում է գնել համապատասխանաբար՝ «ԷՔՍՊՐԵՍ ՍԵՐՎ» և Գարիկ Վարդանյան Յուրիկի ԱՁ-ից:

Բնապահպանության նախարարությունը` ի դեմս Ռոմանոս Պետրոսյանի, 2,143,200 դրամի Հաշվապահական համակարգչային ծրագրային փաթեթներ է գնել «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ից:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ի դեմս Գարեգին Բաղրամյանի 1,152,000 դրամի ծրագրային ապահովման սպասարկման ծառայություն է գնել -Վի Իքս Սոֆթ - ՍՊԸ-ից:

Ինչպես տեսնում ենք՝ ՀՀ պետական կառույցները չեն դավաճանում ավանդույթին, այն է առանց մրցույթների մեկ անձից կատարվող գնումներին, իսկ հաջորդ տարվանից այս տեղեկատվությունը փակվում  է հպարտ քաղաքացիների համար, որպեսզի վերջիններս լիովին վայելեն կառավարության որդեգրած թափանցիկ աշխատանքի և հաշվետվողականության պտուղները...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular