ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այն, ինչ անգրագետ ու միտումնավոր ձևով սա ներկայացնում է՝ որպես փաստաթուղթ, դրանք բանակցային գործընթացի արձանագրային նյութերն են, ոչինչ չպարտադրող». Լարիսա Ալավերդյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը չի մեկնաբանում, իր իսկ բնորոշմամբ՝ Արցախից ու Արցախի խնդրից ամբողջովին անտեղյակ, Արցախի հարցով ոչ կոմպետենտ Նիկոլ Փաշինյանի որևէ հայտարարություն։

«Ես մերժում եմ այդ անձի որևէ հայտարարություն մեկնաբանել»,- 168.amի հետ զրույցում ասաց Լարիսա Ալավերդյանը՝ նշելով, թե չի ցանկանում մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 24-ին առցանց ասուլիսի ժամանակ ԼՂԻՄ-ի վերաբերյալ արած հայտարարությունը։

Այդուամենայնիվ, Լարիսա Ալավերդյանը հարցը պարզաբանեց նրանց համար, ովքեր այդքան էլ տեղյակ չեն պատմությունից ու Նիկոլ Փաշինյանի ասածներն ընդունում են՝ որպես ճշմարտություն։

«Այդ հարցը հատուկ շրջանառության մեջ է դրվել, որպեսզի բոլորս մոլորության մեջ ընկած՝ սկսենք մտածել դրա մասին։ Կասեմ հետևյալը՝ Ադրբեջանի որևէ օրենք չի կարող տարածվել Արցախի վրա, և ամբողջ այս պայքարը հիմնված է եղել հետևյալ կետերի վրա։

Նախևառաջ կամ առնվազն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այն է՝ ԼՂԻՄ գումարած Շահումյանի շրջան, դուրս է եկել Սովետական Ադրբեջանից, համաձայն մեր այն ժամանակվա սովետական օրենքների, ինչը համաձայնեցված է եղել միջազգային իրավունքի հետ։ Դրանից հետո բոլոր գործընթացները, ով ուզում է  մասնակցած լիներ, բոլոր այն դրույթները, որոնք շեղվում են այդ կետից, նրանք ներմուծված են բոլոր այն պետություններից կողմից, որոնք առհասարակ վախենում են, որ որևէ միավոր հանկարծ դուրս գա իրենց կազմից։ Սա վերաբերում է  եվրոպական բոլոր պետություններին։ Ինքս քննադատել եմ ՀՀ բոլոր նախագահներին։

Նախ, Առաջին նախագահի շնորհիվ Արցախի հարցը մտել է փակուղի, նա ասում էր, որ համաձայն է, որպեսզի  Արցախը մնա Ադրբեջանի կազմում։ Ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվել, որովհետև ժողովուրդը համաձայն չէր նրա արտահայտած մտքի հետ։ Երբ նրան փոխարինեց Երկրորդ նախագահը, բոլորի նպատակները կապված էին նրա հետ, որ ոչ միայն Արցախի Հանրապետության սահմանները կպահպանվեն ու կպաշտպանվեն, այլև փոփոխություն կմտցվի բանակցային առաջնային գործընթացում, սակայն դա տեղի չի ունեցել՝ միջազգային հանրության դիմադրության պատճառով»,- նշեց Լարիսա Ալավերդյանը։

Շարունակելով միտքը, մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ Արցախի Հանրապետությունը բազմիցս ու տարբեր առիթներով հայտարարել է, որ համաձայն չէ «Մադրիդյան սկզբունքների» հետ։

«Ի սկզբանե, արցախյան պայքարը կրում էր ազգային-ազատագրական բնույթ, և պայքարում էր Ադրբեջանից ձերբազատվելու համար, որը մինչ այսօր սպառնում է Արցախին ցեղասպանությամբ։ Հետևաբար՝ Արցախը պայքարում էր, որպեսզի ազատվեր այդ ցեղասպան պետությունից։

Այստեղ է, որ տարիներ շարունակ տեղի է ունեցել խեղաթյուրումը, Արցախի հիմնահարցի պատկերն ամբողջովին խեղաթյուրված է ներկայացվել միջազգային հանրությանը։

Եթե մենք նորից պետք է քննարկենք այն խուճուճ ուղիները, որը մեզ առաջարկվել է ՀՀ առաջին նախագահի կողմից, իսկ Երկրորդ ու Երրորդ նախագահները դիմադրել են միայն մի ձևով՝ ամեն ինչ արել են, որպեսզի պաշտպանվի Արցախի Հանրապետության արտաքին սահմանները և ներսի կարգ ու կանոնը։

ՀՀ այս չորրորդ ղեկավարը, որը եկել է, նա ամբողջովին հրաժարվել է այն բոլոր շատ համեստ նվաճումներից, որոնք տեղի են ունեցել Երկրորդ և Երրորդ նախագահների օրոք։ Այն ամենը, ինչ անգրագետ ու միտումնավոր ձևով սա ներկայացնում է՝ որպես փաստաթուղթ, դրանք բանակցային գործընթացի արձանագրային նյութերն են՝ ոչինչ չպարտադրող, և այս առումով մենք պետք է հստակեցնենք, թե մենք որտեղ ենք հայտնվել»,- շեշտեց Լարիսա Ալավերդյանը։

Ըստ նրա, պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին հայտարարեց, որ բանակցային գործընթացը սկսելու է զրոյից, այսինքն՝ զրոյացնում է ամբողջ այս տարիների պայքարը՝ սկսած 1988 թվականից։

«Այսօր մեր խնդիրը դիմադրելն է, կազմակերպել դիմադրություն, եթե կուզեք՝ Արցախյան նոր շարժում»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular