ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը հիմնովին և ամբողջապես սերտաճած է ադրբեջանական շահերին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Փաշինյանի ասուլիսը հերթական անգամ բացահայտեց նրա արժեհամակարգը, կամ, ավելի ճիշտ, դրա բացակայությունը։ Մինչ բովանդակային անդրադարձը, նշեմ, որ անկախ նրանից՝ Փաշինյանն այդ արտահայտություններն արել է մտածված (պայմանավորված) կամ ինչպես միշտ՝ առանց հետևանքների մասին մտածելու, սա ծննդյան կապակցությամբ արված նվեր էր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջը՝ Ալիևին, որը նույն օրն օկուպացված Հադրութում ռազմական նոր միավոր էր հիմնում։

Այստեղ պատահական ոչինչ չկար, սա մինչ այդ ասված մտքերի, խեղաթյուրման, մանիպուլյացիայի հանցավոր շղթայի շարունակությունն էր: Հիշեք նույն հանրաքվեի հետ կապված Փաշինյանի հայտարարությունները, հիշեք այս իբրև թե բացահայտումները, որոնց մասին դեռ ԱԺ-ում էր խոսում Փաշինյանը։ Այս մանիպուլյացիաներն ու բանակցային գործընթացի պատմությունը խեղաղթյուրված ներկայացնելը նոր չէ։ Բայց ես մեկ այլ կարևոր հանգամանքի վրա ուշադրություն կհրավիրեի։ Պարզ է, չէ՞, որ այն, ինչ այստեղ մեր հանրության համար հայտարարում է Փաշինյանը, լսելի է նաև Հայաստանի սահմաններից դուրս, և, միաժամանակ, նա նույնը խոսում է նաև միջազգային գործընկերների հետ շփումներում։ Եվ թերևս Հայաստանի վարչապետի հենց այսպիսի դիրքորոշումն է պատճառը, կամ պատճառներից մեկը, որ միջազգային փաստաթղթերից աստիճանաբար դուրս են գալիս Արցախի կարգավիճակին, դեօկուպացիային, արցախահայության անվտանգության երաշխիքներին առնչվող կարևորագույն հարցերը։ Եվ սա իսկապես լուրջ մարտահրավեր է մեզ համար։

Մեկ այլ կարևոր հանգամանք․ ըստ էության, այս ասուլիսը և դրան հաջորդած ֆեյսբուքյան գրառումները հերթական անգամ փաստում են, որ Փաշինյանն այսօր բանակցային գործընթացի տարրերը, այդ թվում, մանիպուլյացիայի հստակ կիրառմամբ, մեկնաբանում է շատ ավելի հօգուտ Ադրբեջանի, քան երբևէ այն մեկնաբանել են նույնիսկ ադրբեջանցիները։ Սրանով լրջագույն հարվածի տակ են դրվում, այդ թվում, բանակցային գործընթացի ապագան և Հայաստանի ու Արցախի շահերը պաշտպանելու հետագա հնարավորությունները։ Արդյունքում, միանշանակ կարող եմ ասել՝ կասկած չկա՝ Փաշինյանը հիմնովին և ամբողջապես սերտաճած է ադրբեջանական շահերին։ Այո՛, շատ կարևոր հարց է՝ այդ սերտաճումը եղել է հենց սկզբից, թե ընթացքում, բայց այդ հարցը կպարզի արդեն քննությունը՝ այս իշխանության հեռացումից անմիջապես հետո։  
Այսօր մի բան առավել քան հստակ է՝ Փաշինյանն ու իր թիմը րոպե առաջ պիտի հեռանան։ Նրանք ոչ միայն ջախջախել են մեր պետության և պետականության հիմքերը, այլ շարունակում են ջախջախել մեր և մեր երեխաների, մեր երկրի ապագան՝ յուրաքանչյուր ավել օրով ու ժամով։ Այսօր նրանց հայտարարությունների ու գործողությունների արդյունքում հարցականի տակ է դրվում Արցախի, իսկ ժամանակի ընթացքում, վստահ եմ, նաև Հայաստանի գոյության իրավունքը։

Ինչ վերաբերում է Արցախից եկող ազդակներին, նախ նշեմ, որ ողջունում եմ ՄԻՊ-երի համատեղ հայտարարությունը և արագ արձագանքը։ Ես ողջունում եմ նաև Արցախի ԱԺ հայտարարությունը, որն, անշուշտ, անհրաժեշտ քայլ էր, բայց ուզում եմ նշել նաև, որ Արցախի մեր որոշ գործընկերները շատ ավելի վաղ պետք է կանգնեին սեփական պետության սուբյեկտայնության պահպանողի ու պաշտպանողի դիրքերում։ Իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությանը դեռ առիթ կունենանք անդրադառնալու»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular