ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե դա էր դրված բանակցության սեղանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, ասում է, որ 2018 թվականի մայիսին, երբ նա եկավ իշխանության, բանակցային սեղանին դրված էր մի փաստաթուղթ, ըստ որի Հայաստանը պետք է միանգամից հանձներ նախկին ԼՂԻՄ-ը շրջապատող 7 շրջանները, ինչպես նաեւ Շուշին ու Հադրութը եւ ճանաչեր Արցախը որպես Ադրբեջանի մաս: ՀՀԿ-ականներն ասում են, ոչ նման փաստաթուղթ բանակցությունները սեղանին դրված չէր: Պարզ է, որ կողմերից մեկը մեզ խաբում է: Ինչպե՞ս հասկանալ, թե ով է ստում: Ինձ թվում է, կա մեկ շատ պարզ տարբերակ. հրապարակել այդ փաստաթուղթը, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհաստատեն, որ այդ փաստաթուղթն իրական է, եւ հարցը դրանով կփակվի: Գոնե դրա՛ մասին այլեւս ոչ մի վեճ (մասնավորապես, խորհրդարանում) չի առաջանա:

Եթե պարզվի, որ ճիշտ են ՀՀԿ-ականները, ապա ներկայիս իշխանությունը պետք է բացատրի, թե ինչու չէր շարունակում բանակցել այդ փաստաթղթի շուրջ: Ուզում էր ստանալ ավելի՞ն, քան, պայմանականորեն ասած, «Լավրովի պլանն» էր: Կամ գուցե Ադրբեջա՞նը չէր համաձայնում դրան:

Եթե պարզվի, որ ճիշտ է Փաշինյանը, ապա նա պետք է բացատրի, թե ինչու էր մինչեւ նոյեմբերի 9-ը խրոխտ հայտարարություն անում՝ հայտարարություններ, որոնցում ակնարկ անգամ չկար, որ Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելուն այլընտրանք չկա: Տես, օրինակ, «HARDtalk» հաղորդաշարին հարցազրույցը, որտեղ նա կտրուկ հրաժարվում էր ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս: Ինչի՞ վրա էր հույսը դրել պատերազմից առաջ եւ պատերազմի ժամանակ, եթե վիճակը, ըստ նրա հիմիկվա ասածի, 2018 թվականին վերջնականապես տապալված էր: Հաշվի առնելով վարչապետի՝ այն ժամանակվա մեծ ժողովրդականությունը հեղափոխությունից հետո, կարծում եմ, որ նա հնարավորություն ուներ դիմելու ժողովրդին եւ ասելու՝ «սիրելի ժողովուրդ, սրիկա «նախկինները» ահա այդպիսի փաստաթուղթ են թողել, ես ուրիշ տարբերակ չունեմ, բացի դրան համաձայնելու, Արցախը Ադրբեջան է, եւ վերջ»: Ենթադրում եմ, որ կստանար մեծամասնության աջակցությունը: Կարծում եմ նաեւ, որ ավելի մեծ աղետ, քան տեղի է ունեցել պարտված պատերազմի արդյունքում, չէր լինի: Այսինքն՝ եթե վարչապետը ճիշտ է ներկայացնում բանակցային սեղանին դրված փաստաթուղթը, ապա ստացվում է, որ իր ամբիցիաների, «դավաճան» չհռչակվելու, ֆեյսբուքում «լայքեր» ստանալու համար նա չի խնայել 3700 հայորդիների կյանքը:

Հիմա էլ, այդ սարսափելի կորստից հետո, երբ Փաշինյանն ասում է, որ Արցախը չի կարող չլինել Ադրբեջանի կազմում, դա հասարակության մեծ մասի կողմից հանգիստ է ընդունվում, եւ կասկած չկա, որ համապատասխան փաստաթուղթ ստորագրելու դեպքում էլ ժողովրդական մեծ ընդվզում չի լինի: Ի՞նչ է դրան հետեւելու. սահմանազատում եւ սահմանագծում, որով Ադրբեջանին են թողնվելու նույնիսկ խորհրդային քարտեզներով Հայկական ԽՍՀ-ին պատկանող տարածքները, Ադրբեջանի եւ Թուրքիայի համար երկաթուղու կառուցում, որից մենք որեւէ օգուտ չենք ունենա, Թուրքիայի հետ «արձանագրությունների» նման մի փաստաթղթի ստորագրում: Դրանից հետո, շատ հնարավոր է, Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեն, որ իրենք արդեն ամեն ինչի մասին արդեն պայմանավորվել են, ու Արցախում ռուս խաղաղապահներ այլեւս պետք չեն: Էլ չշարունակեմ: 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular