ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … անձրևոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առաջին անգամ անձրևոցների (անձրևանոց, զոնտիկ) մասին տեղեկություններ են հայտնաբերվել մեր թվարկությունից առաջ 11-րդ դարի գրառումներում: Այդ կենցաղային իրի պատմությունը այնքան հին է և այն այնքան տարածված է եղել, որ դժվար է անգամ որոշել, թե որ ժամանակաշրջանում դրանք ինչպիսին են եղել և ինչ նշանակություն են ունեցել: Համարվում է, որ անձրևոցների հայրենիքը Եգիպտոսն ու Չինաստանն է: Այնտեղ այն կրել են բարձր դասի մարդիկ և թագավորները, որոնց միջոցով պաշտպանվել են արևից: Բացի դա դրանք եղել են իշխանության խորհրդանիշ, ունեցել են մինչև 1,5 մետր բարձրություն և ավելի քան երկու կիլոգրամ քաշ: Հին Հռոմում անձրևոցները եղել են կոնուսաձև: Մոնղոլիայում և Հնդկաստանում մեծ անձրևոցներ են ամրացվելիս եղել գահերին որպես դրա անբաժանելի մաս և նույնպես հանդիսացել են իշխանության խորհրդանիշ: Հնդկաստանում ևս անձրևոցները եղել են իշխանության չափանիշ, ինչքան բարձր է եղել անձի դիրքը հասարակության մեջ այնքան ավելի մեծ է եղել անձրանոցներ ունեցող նրա շքախմբի անդամների թիվը: Ընդ որում անձամբ թագավորը ունեցել է 13 անձրևանոց, որոնցից մեկը խորհրդանշել է արևը, իսկ մյուս 12-ը համաստեղությունները: Տիբեթում հոգևորականները ունեցել են սպիտակ և դեղին գույների անձրևոցներ, սովորական մարդիկ սիրամարգի փետուրներից պատրաստված անձրևոցներ են ունեցել, իսկ պանչեն լաման և դալայ-լաման կրել են միանգամից այդ երկու տեսակի անձրևոցները: Նշենք, որ անձրևոցը ընդհանրապես որպես իշխանության խորհրդանիշ օգտագործվել է Հին աշխարհից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Ասիա ընկած ամբողջ տարածքում: Այն Եվրոպայում օգտագործել են Հռոմեական Սուրբ կայսրության կայսրերը, վենետիկյան դոժերը, Սիցիլիայի թագավորները և այլն: 13-րդ դարից անձրևոցը դարձել է Հռոմի պապի իշխանության խորհրդանիշ, իսկ 15-րդ դարից անգամ հայտնվել է Հռոմի պապերի անձնական գերբերի վրա: Ֆրանսիայում անձրևոցներ սկսել են օգտագործել 17-րդ դարից և այն անվանել են «պարասոլ», թարգմանաբար «արևի դեմ»: Ֆրանսիական անձրևոցները պատրաստել են խիտ կտորից, իսկ բռնակը ոսկորից: 1715 թվականի մայիսի 4-ին Փարիզում ցուցադրվել է առաջին ծալվող անձրևոցը: Ի սկզբանե անձրևոցները եղել են միայն արևապաշտպան հարմարանքներ: 1750 թվականին անգլիացի Ջոնաս Հենվեյը առաջին անգամ անձրևոցը օգտագործել է որպես անձրևից պաշտպանվելու միջոց, և դրանից հետո է միայն այդ իրը ձեռք բերել երկակի նշանակություն: 1969 թվականին Բրեդ Ֆիլլիպսը ԱՄՆ-ում արտոնագրել է ծալվող և կարճացող անձրևոցը, որը 1970 թվականից սկսել է արտադրել ամերիկյան Totes ընկերությունը: Ներկայումս արձրևոցներ ունեն համարյա բոլորը, ընդ որում որոշները անգամ մի քանի օրինակներով:  Ռուսերեն «зонтик» բառը վերցվել է հոլլանդական «zonnedoek» (zondek) բառից, որը նշանակում է «տենտ», «արևապաշտպան առագաստ» ( փաստացի նշանակությունը «արևապաշտպանիչ»): Հենց ռուսերենից էլ հայկական լեզու է մտել բարբառային ու տարածված «զոնտիկ» անվանումը: Այս իրի հայերեն անվանումը՝ անձրևոց, իրականում կապ չունի «արևապաշտպանման» հետ և բառացի նշանակում է«անձրևապաշտպանիչ»: 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular