ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որն ուղիղ եթերում բառացիորեն ցիտել է Ալիեւի դիրքորոշումները ՄԱԿ-ի հետ կապված. Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց չորս բանաձեւ, որոնց նպատակն Արցախի կարգավիճակի որոշումը չէր, այլ ռազմական գործողությունների կանգնեցնելը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Սերժ Սարգսյանն է ասել, որ 2016 թվականից հետո բանակցային փաթեթը ստացավ եռամակարդակ վիճակ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման սկզբունքների մասին համաձայնագիր, համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով հայտարարություն եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշում։ Հիմա ասում է, որ ինքնորոշման իրավունքը գցեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։ 1993 թվականին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունեց չորս բանաձեւ, որոնց նպատակն Արցախի կարգավիճակի որոշումը չէր, այլ ռազմական գործողությունների կանգնեցնելը։ Կարմիր թելով այդ չորս բանաձեւերի մեջ մի միտքն է գնում, որ ռազմական գործողություններն անհապաղ պետք է դադարեցվեն։ 1992 թվականին արդեն իսկ ստեղծվել էր Մինսկի խումբը, 1994-1995 թվականներին Մինսկի խումբն արդեն ստացավ մանդատ կարգավիճակը քննարկելու։ Այս դեպքում Մինսկի խմբի ձեւաչափն ինչո՞ւ էին ստեղծել, եթե ՄԱԿ-ի անվտանգության խորհրդով այդ տարիներին Արցախի կարգավիճակի մասին արդեն կարգավորում կար, ընդորում՝ Մինսկի խմբի անդամ պետություններից երեքը ՄԱԿ-ի անդամ երկրներ էին։ Մարդ ցնդում է, որ ստիպված է բացատրել, թե Նիկոլն ինչ աստիճանի անբարոյական է»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ Ադրբեջանը 30 տարի այդ բանաձեւերը փորձել է խեղաթյուրել եւ օգտագործել Հայաստանի դեմ։

«Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որը բառացիորեն ցիտել է հայկական ուղիղ եթերում Ալիեւ հոր եւ տղայի դիրքորոշումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ կապված։ Նիկոլ Փաշինյանը հայերենով հիմնավորել է, որ Ալիեւները ճիշտ էին, իսկ հայ ժողովուրդը՝ սխալ։ Նիկոլականներին եմ դիմում, կերաք, թե՝ մեկ է ձեզ համար»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Արմեն Աշոտյանի խոսքով՝ անթույլատրելի է քառօրյա պատերազմը համեմատելը 44-օրյա պատերազմի հետ:

«Ինչ աստիճանի անբարոյական պետք է լինի մարդ, որ քառօրյա պատերազմը համեմատի 44-օրյա հետ. 70-ից ավել զոհը՝ 5000 զոհի հետ, 400 հեկտարի կորուստը՝ 10 հազ քառակուսի կիլոմետրի հետ, հայկական կողմին հրադարարի աղերսը համեմատի ծակը մտնելու հետ, որ Պուտինն էլ չէր կարողանում գտնել, որտեղ է ։ Հղում է անում լուսահոգի Արկադի Տեր-Թադեւոսյանին, որն այսօր չի կարող թեկուզ ասել, որ նման բան եղել է։ Բա եթե հետախուզությունով կռիվ էր, բա դու չտեսա՞ր հուլիսի կեսին, որ պատերազմ է գալիս, այ անբարոյական։ Դուք չտեսա՞ք, որ հաջորդը կռիվն է: Նիկոլ, դու տավուշյան մարտերից սարքեցիր շոու։ Ասացիր, որ Տավուշյան մարտերը ապացուցեցին, որ հայկական բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է»,- ընդգծեց Աշոտյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular