Քաղաքագետ.Փաշինյանի խոսքերն են Ադրբեջանին պատերազմ սկսելու առիթ տվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆregnum.ru-ն գրում է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ չի իրականացրել բուն Հայաստանի տարածքում, ուստի Ռուսաստանը հայկական պետությանը ռազմական օգնություն ցուցաբերելու պատճառ չի ունեցել։ Այդ մասին ИА REGNUM-ի թղթակցին ասել է ՄԳԻՄՕ-ի ավագ գիտաշխատող, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի Վ.Բ. Արծրունու անվան քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վիկտոր Նադեին-Ռաևսկին:
«Որպեսզի Ռուսաստանը պաշտպաներ Հայաստանին անհրաժեշտ էր, որ վտանգ լիներ հենց Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Իսկ Ղարաբաղը երբեք չի ընդգրկվել Հայաստանի կազմում։ Եղել են միայն Փաշինյանի խոսքերը, թե «Ղարաբաղը Հայաստան է, և վերջակետ», ինչն էլ հրահրել է ամեն ինչ, և առաջին հերթին պատերազմը։ Բնականաբար, Ադրբեջանն այդ արտահայտությունը մեկնաբանել է այնպես, որ պատերազմի պատրվակ ստանա։ Եվ նա ստացել է դա»,- ասել է քաղաքագետը։
Փորձագետն ընդգծել է, որ ադրբեջանական զորքերը բուն Հայաստանի տարածք չեն մտել, քանի որ դրա վրա հարձակման փաստը կգործարկեր Ռուսաստանի կողմից Հայաստանի պաշտպանության մեխանիզմը։ Ուստի ադրբեջանական բանակը գործել է շատ զգույշ, որպեսզի չմտնի Հայաստանի սահմանները։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը