ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարցը քաղաքական տիրույթում է ու պահանջում է քաղաքական պատասխան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ ահազանգում են, որ Ադրբեջանը պաշտոնապես դիմել է Google-ին՝ Արցախի հայկական տեղանունները փոխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել նաև ԱԺ ԼՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը։

Նախկին պատգամավորը մասնավորապես գրել էր, որ մի օր Google-ի քարտեզում կհայտնաբերենք, որ ոչ միայն ամբողջ Արցախը, այլև մեր մարզը, քաղաքը, բնակավայրը, գետը կամ լիճը ադրբեջանական տեղանուններով են, իսկ ժամանակի ընթացքում համացանցային մարդու համար դրանք կընկալվեն որպես ադրբեջանական տարածքի մաս:

«ՀՀ Արցախի ինքնորոշման իրավունքի և ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցերը վաղուց դուրս են եկել զուտ դեմարկացիոն ընկալումներից և դրանով պետք է զբաղվել հետևողականորեն»,- գրել էր նա։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։

Հարցին, թե հայկական կողմը ինչ քայլեր կարող է անել այս ուղղությամբ` մեդիափորձագետն ասաց․ «Այս հարցի քայլերի մասին կարող է խոսել միայն ՀՀ արտգործնախարարությունը։ Եթե Ադրբեջանից նման հարցում է գնացել, սա նշանակում է, որ պետք է հավասարակշիռ մակարդակի պատասխան լինի։ Իրականում պարզ է, որ այս հարցը ոչ թե ծրագրային կամ տեխնիկական հարց է, այլ քաղաքական։ Այստեղ շատ կարևոր է , թե հայկական կողմն ինչ կանի։ Իհարկե, հանրային ճնշումն էլ է հնարավոր, ԱՄՆ-ում հայկական համայնքը կարող է քայլեր ձեռնարկել հանրային մակարդակով։ Բայց հասկանալի է, որ հարցը քաղաքական տիրույթում է ու պահանջում է քաղաքական պատասխան»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular