ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանությանը չի մտածում երկրի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դեկտեմբերի 22-ին Երևան քաղաքի ավագանին արտահերթ նիստ անցկացրեց և անվստահություն հայտնեց արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին և փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին ընտրեցին քաղաքապետ։

Այս մասին զրուցել ենք ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ։

Անդրադառնալով այս գործընթացներին, նախկին պատգամավորն ասաց, որ սա երկրի մասին առհասարակ չմտածելու գործելաոճ է․ «Սա ոչ թե նոր սկսված գործընթաց է, այլ վաղուց է այդ ամենի հիմքը դրվել։ Կարելի է ասել, որ իշխանափոխությունից ընդամենը մի քանի ամիս հետո այդ գործընթացը սկսվել է, այսինքն, եթե ունեիր այլ կարծիք, ապա հետապնդվում էիր մի ամբողջ զոմբիամտածողության անդամների կողմից։ Եթե դու մնում ես այն առաքելությանը, որով եկել ես, ապա այդ խմբի համար դառնում ես «չուժոյ», օտար ես այլևս։ Այս գործընթացը միայն Հայկ Մարությանի նկատմամբ չի եղել, շատերի հետ է եղել, պարզապես մեկը բարձրաձայնել է, մյուսը՝ ոչ։ Եթե հիշում եք, գործընթացներ կային ինձ հետ կապված, ժամանակ առ ժամանակ մանդատի հետ կապված խնդիրներ էին առաջանում և այլն։ Այսինքն՝ եթե մինչև հեղափոխությունը դեմ ես եղել Ամուլսարի շահագործմանը, դեմ ես եղել հազարավոր գործընթացների և հեղափոխությունից հետո պահում ես քո դիրքորոշումը և շարունակում ես դրան դեմ լինել, ապա սա իրենք ընկալում են այնպես, որ իրենց դեմ ես ու հակահեղափոխական ես»։

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular