ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարից.

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

SHAMSHYАN.com-ը 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տեղեկություն էր հրապարակել Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով, ինչի հետևանքով, ըստ մեր տեղեկությունների, հիվանդանոց էր տեղափոխվել ՀՀ Պաշտպանության նախարարության գեներալ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հետաքննիչի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Էնրիկո Ապրիամովն է, ով աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, կոչումով գեներալ-լեյտենանտ է։ Նրան տեղափոխել էին Մուրացանի զինվորական հոսպիտալ։ Պարզվել է նաև, որ ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արտակ Բրուտյանը։

Գեներալ-լեյտենանտ Ապրիամովը հանրությանն ավելի շատ հայտնի է «Դաթո» մականվամբ։ Պարզվել է նաև որ Lexus GX 470 մակնիշի ավտոմեքենայի համարանիշները եղել են «ՊՆ 0006 Մ» համարանիշներ։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 29-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում Lexus մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Երասխավան ընթանալիս բախվել էր Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին կառուցվող նոր կամրջի մոտ տեղադրված բետոնե սյանը և հայտնվել շինհրապարակում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ՀՀ ՊՆ գեներալ էր և տեղափոխվել էր Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Արարատի մարզային ռազմական ոստիկանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, փոխգնդապետ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Արտյոմ Բեգլարյանի և տեսուչ Գրիգոր Հակոբյանի գլխավորությամբ։ Մինչ կժամանեին ՃՈ աշխատակիցները, Lexus-ի վրայից հանվել էին համարանիշները, որոնք եղել էին ՀՀ ՊՆ համարանիշներ։ Մեքենայի անվադողերը ձմեռային էին, իսկ եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, վթարը այլ կլիներ։ Վարորդն էլ ենթարկվել էր բժշկական փորձաքննության. պարզվել էր, որ գտնվում է սթափ վիճակում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՊՆ գեներալը Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ մեկնում էր մարտական դիրքեր՝ զինվորներին տեսակցության։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular