ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1991թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. 40-ամյա տղամարդը՝ ընտանիքի «բարեկամի» դիմակով, բռնաբարել է 6 տարեկան աղջկան

ԻՐԱՎՈՒՆՔ

1in.am-ը գրում է.

Հանցագործությունների վերաբերյալ ամեն օր տրվող ակտիվ լրատվությանն ի պատասխան՝ երբեմն ասում են, թե նախկինում նման հանցանքներ չէին գործվում, մարդիկ ավելի օրինահարգ ու զուսպ էին:

Սակայն իրականությունն այն է, որ նախկինում պարզապես լրատվությունն ավելի սուղ էր, կատարվող հանցագործությունների մասին միշտ չէ, որ հաղորդվում էր, համացանցային ակտիվ քննարկումները չկային, ու կարող էր թվալ, թե հանցավոր արարքների թիվը էականորեն պակաս է եղել, քան այժմ է:

Ամենաթեթև հանցագործություններից մինչև ամենաստոր ու քստմնելի արարքներ՝ մարդկային էությունը փոթորկող մութ կրքերը հենց հանցավոր արարքների տեսքով պոռթկացել են բոլոր ժամանակներում:

Հանցավորները կանգնել են իրենց ժամանակի դատարանի առաջ, դատվել են իրենց ժամանակի օրենքներով:

Հետադարձ հայացքը անցյալում կատարված հանցագործություններին ու դրանց կատարման համար մեղավոր ճանաչվածներին դատապարտող դատավճիռներին՝ սա ոչ թե կրքեր բորբոքելու նպատակով է արվում, այլ՝ անցյալի մութ էջերը վերհանելու և անցյալի իդեալականացման սնանկությունը ի ցույց հանելու նկատառումներով…

Ներկայացվող գործով բոլոր անունները փոխված են:

1991 թվականի հուլիսյան շոգ մի օր 40-ամյա Հուսիկը կատարել էր ամենաքստմնելի արարքներից մեկը՝ նա բռնաբարել էր 6 տարեկան մի աղջնակի՝ հենց երեխայի տանը:

Հուսիկը երեխայի ընտանիք էր մտնում-ելնում՝ որպես «ընտանիքի բարեկամ»: Երեխայի մոր՝ Հայկուշի ծանոթն էր:

Հայկուշն առանց ամուսնու էր մեծացնում դստերը: Հուսիկն էլ, իբր՝ սրտացավ «բարեկամ»՝ գնում-գալիս էր, երբեմն մթերք էր գնում, կոնֆետ, նստում-նայում էր խաղացող աղջնակին, ու երեխայի մայրը չէր նկատում քառասնամյա տղամարդու հայացքի իմաստը…

Հայկուշն աշխատում էր սրճարանում, ապրում էր աշխատավայրից ոչ հեռու, երեխան հաճախ էր վազում մոր աշխատավայր, այնտեղից էլ՝ տուն:

Հուսիկը մի անգամ արդեն դատվել էր՝ հինգ տարով ազատազրկված էր եղել: Նա կին, երեխա ուներ:

Դեպքի օրը ուրիշ շատ օրերի նման Հուսիկը գնացել է Հայկուշի աշխատավայր: Հայկուշը սրճարանի խոհանոցում աշխատում էր, նրա աղջնակը խաղում էր սրճարանի մոտ, իսկ Հուսիկը սրճարանի բացօթյա սեղանի մոտ նստած՝ գարեջուր էր խմում:

Հետո Հայկուշը երեխային իրենց տուն է ուղարկել՝ պղպեղ բերելու. սրճարանում պղպեղը վերջացել էր, Հայկուշն էլ եփվող կերակրի մեջ անպայման ուզում էր պղպեղ գցել:

Հուսիկը, դեպի տուն գնացող երեխայի հետևից նայելով, հանկարծ «հիշել է», որ Հայկուշենց դռան մոտ է թողել իրենց տան համար կատարած գնումներով պայուսակը: Պատճառաբանել է, թե գնում է պայուսակը վերցնելու: Ու քայլել է երեխայի հետևից:

Շենքի մոտ հասել է աղջնակին, նրա ձեռքը բռնած՝ բարձրացել է իններորդ հարկ:

Երեխային տարօրինակ չի թվացել, որ Հուսիկ «ձյաձյան» բարձրանում է իրենց տուն՝ չէ՞ որ Հուսիկը հաճախ էր լինում նրանց տանը…

Բնակարան մտնելով՝ Հուսիկը խնամքով փակել է դուռը, ճաշասենյակում մոտեցել է աղջնակին, նրան նստեցրել է բազմոցին, հետո սկսել է շոյել ու հանել շորիկը…

Երեխայի բռնաբարությունից հետո Հուսիկը նրան տեղափոխել է բազկաթոռին, նստել է կողքին ու սպառնացել է, որ ոչ մեկին չպատմի, թե ինչ է եղել: Նա մատը տարել-բերել է երեխայի կոկորդին ու սպառնացել է. «Եթե պատմես, վիզդ կկտրեմ…»:

Երեխան կծկվել-մնացել է բազմաթոռին, իսկ Հուսիկը մեկնվել է բազմոցին ու… քուն է մտել…

Հայկուշը, տեսնելով, որ երեխան ուշանում է, գործը թողել ու տուն է շտապել: Վախով ներս է մտել, բայց տեսել է, որ տանը «խաղաղություն է»՝ երեխան քնած է բազկաթոռին, Հուսիկը՝ բազմոցին:

Հայկուշը վատ բան չի մտածել, մայրական սիրտը վատ նախազգացում չի ունեցել, նա ուշադիր չի էլ նայել երեխային:

Տանից պղպեղ է վերցրել ու Հուսիկի հետ դուրս է եկել: Հուսիկը նրան ասել է, թե ինչ-որ մեկը դռան մոտ թողած իր պայուսակը գողացել է, ինքը եկել-տեսել է՝ պայուսակը չկա…

Հայկուշը դստերը թողել է քնած, նորից գնացել է գործի, իսկ Հուսիկը գնացել է տուն՝ իր ընտանիքի գիրկը…

Երբ Հայկուշը գործը վերջացրել ու տուն է եկել, նոր միայն նկատել է, որ երեխայի հետ ինչ-որ բան է կատարվել: Երեխան մորը պատմել է ամեն բան…

Հայկուշը հաջորդ օրը երեխային տարել է բժշկի: Հաստատվել է, որ երեխային բռնաբարել են…

Հայկուշը դիմել է ներքին գործերի բաժին:

Նույն գիշեր Հուսիկը բերման է ենթարկվել: Նա ժխտել է ամեն բան: Իսկ հաջորդ օրը փախել է քաղաքից…

Հուսիկին հայտնաբերել են վեց ամիս անց, մեղադրանք են առաջադրել երեխայի բռնաբարության համար…

Գերագույն դատարանը Հուսիկին մեղավոր է ճանաչել այն ժամանակվա քրեական օրենսգրքի 112 հոդվածի 4-րդ մասով և դատապարտել է 10 տարի ազատազրկման:

Որպես Հուսիկի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել հանցավոր արարքը ալկոհոլի ազդեցության տակ, մանկահասակի նկատմամբ կատարելը: Իսկ որպես մեղմացնող հանգամանք՝ հաշվի է առնվել այն, որ Հուսիկի խնամքին երկու անձ կար…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular