ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քավության նոխազների փնտրտուքով․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր ապօրինությունները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերաքննիչ քրեական դատարանն օրեր առաջ մերժել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կալանավորման դեմ պաշտպանների բողոքն ու անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 4,7 միլիոն դոլար գումարի յուրացման համար մեղադրվող Տոնոյանը արդեն շուրջ երեք ամիս է՝ կալանավորված է։ Նրա կալանքի ժամկետը մեկ ամիս առաջ է երկարաձգվել։ Նախաքննական մարմինն էլ նախաքննության ավարտ է հայտարարել Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ պետ նախկին պետ Ստեփան Գալստյանի, ՊՆ-ին զենք մատակարարած ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանի ու ևս 4 անձի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել: Պաշտպանական կողմին ժամանակ է տրամադրվել՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

Բազմիցս ենք գրել, որ նախաքննական մարմնին այդպես էլ չի հաջողվել ապացուցել Տոնոյանի, «Պատրոն Դավիթի» և մյուսների մեղքը։ Փաստաբանները վստահ են, որ գործը դատարանում փլուզվելու է, սակայն փաշինյանական վարչախումբը շարունակում է անազատության մեջ պահել պաշտպանութան նախկին նախարարին, զենքի գլխավոր մատակարարին և բարձրաստիճան զինվորականների։ Նիկոլ Փաշինանն այս փուլում մեկ հարց է փորձում լուծել՝ ամեն գնով հանրությանը համոզել, թե ինքը մեղավոր չէ պատերազմում կրած պարտության համար։ Իսկ դրա համար նրան քավության նոխազներ են հարկավոր, որոնց վրա կբարդի առաջին հերթին անորակ սպառազինություն ձեռքբերելու մեղքը։ Իհարկե, նախաքննական մարմինն այդպես էլ հրաժարվեց բավարարել փաստաբանների միջնորդությունը, փորձաքննություն իրականացնել գնված հրթիռների մասով, թեև փաստաբաններն ու նրանց պաշտպանյալները պնդում էին, որ զենքը գնվել է շուկայական գներով և բոլորովին էլ անորակ ու ժամկետանց չեն։ 

Այս իրավիճակում, երբ չի հաջողվում ապացուցել «Պատրոն Դավիթի», Տոնոյան Դավիթի և այլոց մեղքը, Փաշինյանը փորձում է նրանց հնարավորինս երկար պահել անազատության մեջ, տպավորություն ստեղծել, թե գործող վարչախումբը քայլեր է ձեռնարկում պատերազմի հանգամանքների հետաքննություն իրականացնելու, մեղավորներին պատժելու։ Իրականում, բացարձակապես հակառակ պրոցեսն է գնում․ պատանդներ պահելով, հետաքննությունը ձգձգելու գնով ավելի երկար պահել սեփական իշխանությունը, ընթացքում նոր դավադրություններ մոգոնելով, քավության նոխազներ գտնելով։ Իսկ հանրությունն արդեն տարուց ավելի սպասում է, որպեսզի ստանա իրենց հուզող կարևոր հարցերի պատասխանները։

Կարեն Նիկողոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular