ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը երբեք ոչ մեկի վրա առաջինը չի հարձակվել. Պեսկով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք առաջինը չի հարձակվել որեւէ մեկի վրա, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանը երբեք առաջինը ոչ մեկի վրա չի հարձակվել»,- ասել է նա շաբաթ օրը «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանի Դաշնությունը հաշվարկում է այլ պետությունների քայլերը։

Վերջերս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում, մեղադրանքներ են հնչում Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ եւ անհիմն լարվածության սրացում է անվանել։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։

Միաժամանակ Պեսկովը չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հավանականությունը եւ զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արեւելքում ճգնաժամը ուժային ճանապարհով լուծելու փորձերն ամենալուրջ հետեւանքներն են ունենալու։ Նրա խոսքով, Մոսկվան ամեն ջանք գործադրում է Դոնբասում հակամարտությունը լուծելու հարցում Կիեւին օգնելու համար՝ միաժամանակ պահպանելով իր հավատարմությունը «նորմանդական ձեւաչափին» եւ Մինսկի համաձայնագրերին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular