ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն ապաշրջափակում ասելով՝ գերազանցապես առաջնահերթություն է համարում «միջանցքի» հարցը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանի Հանրապետության վարչապետը Վրաստանում խոսեց տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումից։

Այս թեմայի շուրջ զրուցել ենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Հարցին, թե Ադրբեջանում տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունեն` ադրբեջանագետն ասաց. « Ադրբեջանն ապաշրջափակում ասելով՝ գերազանցապես առաջնահերթություն է համարում «միջանցքի» հարցը: Պետության ղեկավարի մակարդակով և քարոզչական բոլոր հնարավոր միջոցներով այդ թեզն են շարունակաբար շրջանառում. Ալիևն իր նախորդ ելույթներում նշել էր, որ պայմանավորվածություն կա, որ այդ ճանապարհի մեծ մասը հենց Հայաստանի կողմից կկառուցվի, այսինքն՝ նրանք ապաշրջափակման հիմքում դնում են Թուրքիայի հետ ցամաքային կարճ կապը ու փորձում են դա ներկայացնել ոչ թե ճանապարհ, այլ՝ «միջանցք»»։

Անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանը «միջանցք» ասելով ի՞նչ է հասկանում, որ ճանապարհի այն հատվածը, որով կապահովվի իր ու Թուրքիայի ցամաքային կարճ կապը, պետք է վերահսկվի ռուսակա՞ն ու ոչ թե հայկակա՞ն զորքերի կողմից ադրբեջանագետն ասաց. «Իրենք դա հասկանում են էքստերիտորիալ տարածք ու պատահական չէր, որ ՆԱՏՕ-ի գրասենյակում Ալիևը դա համեմատեց Բերձորի միջանցքի հետ՝ փորձելով հղում կատարել նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարությանը, իհարկե այդ ամբողջը կեղծիք էր: Այն, որ այս համեմատությունն Ալիևն արեց ՆԱՏՕ-ի գրասենյակում, ամենևին պատահական չէ, որովհետև, վստահ եմ, որ նա չէր համարձակվի նման բան անել նույն Սոչիում Վլադիմիր Պուտինի ներկայությամբ այն պատճառով, որ Բերձորի միջանցքի վերահսկողությունը ռուս խաղաղապահների ձեռքին է ու Հայաստանի հետ անվտանգ կապը իրականացնում են նրանք: Ադրբեջանական քարոզչադաշտը փորձում է այդ հարցերում հավասարության նշան դնել, իսկ դա շատ վտանգավոր է, ու, երկրորդ՝ դա որևէ քննադատության չի կարող դիմանալ, որովհետև նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ նշված է, որ կա 5-կիլոմետրանոց միջանցք, որը վերահսկում են ռուս խաղաղապահները, և կա ճանապարհների ապաշրջափակման մասին թեզ, որի համատեքստում խոսվում է նաև Ադրբեջան-Նախիջևան ուղիղ կապի մասին, բայց դա ընկալվում է ճանապարհ»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular