ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանը պատրաստ է բեռներ արտահանել Ռուսաստան շրջանցելով Ադրբեջանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

rossaprimavera.ru-ն գրում է, որ  Ադրբեջանի մաքսակետերում Իրանից Ռուսաստան տարանցիկ ապրանքների մաքսազերծման ժամկետների երկարաձգումը հանգեցրել է իրանական կողմի համար արտահանման նոր ուղիների ստեղծմանը։ Այդ մասին հայտարարել են Իրանի արտահանող արդյունաբերության ներկայացուցիչները։

 «Ադրբեջանի մաքսակետերում  Ռուսաստանի արտահանվող իրանական  ապրանքներով կուտակված բեռնարկղերի քանակն այնպիսին է, որ սպասման ժամկետը տևում է 3-ից 4 օր, մինչդեռ ավելի վաղ տևում էր մինչև մեկուկես օր»,- ասել է Իրանի գյուղատնտեսների միության պետ Սեյեդ Ռեզա Նուրանին։ 

Նուրանին ընդգծել է, որ սպասման ժամանակի ավելացումը մի կողմից հանգեցրել է արտահանողների վարորդներին վճարելու ծախսերի ավելացմանը, մյուս կողմից մատակարարվող ապրանքների որակի նվազեցման ռիսկն է ավելացրել։

Իրանական արտահանման հիմնական ծավալը Ռուսաստան բաժին է ընկնում ձկնեղենին, մրգերին ու բանջարեղենին։

Նուրանին ընդգծել է, որ ադրբեջանական մաքսակետում առկա խնդիրները քաղաքական բնույթ չեն կրում և պահանջում են միայն աշխատուժի ծախսերի ավելացում և իշխանությունների ուշադրությունը։

Առևտրի խթանման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Պեյման Փաքը, ելույթ ունենալով մամուլի ասուլիսում, նշել է, որ հաշվի առնելով Ադրբեջանով ապրանքների տեղափոխման հետ կապված մշտական խնդիրները, հատկապես ցուրտ սեզոնին, և կապված վերջին քաղաքական մարտահրավերների հետ, «մենք ակտիվանում ենք այլընտրանքային երթուղիները, որոնցից մեկը հայկական երթուղին է, այսինքն մեր բեռնատարները կկարողանան իրենց արտահանվող ապրանքները Հայաստանով և Վրաստանով հասցնել Ռուսաստան, Մեկ այլ երթուղին ծովային երթուղի է (Կասպից ծովով)»: Փաքը նշել է, որ Իրանի կառավարությունը նպատակ է դրել առաջիկա չորս տարում Իրանից ապրանքների արտահանումն ավելացնել 45 միլիարդ դոլարով։ Ըստ այդմ, Առևտրի խթանման կազմակերպությունը ոչ միայն աշխատում է ապրանքների շարժի նոր ուղիների վրա, աշխատում է արտահանողների հետ, ավելացնում է առևտրային խորհրդատուների և ներկայացուցիչների թիվը, այլ նաև աշխատում է կողմերի միջև փոխադարձ համաձայնությունների խնդիրների վրա։ Ավելի վաղ Իրանի գյուղատնտեսության նախարար Սեյեդ Ջավադ Սադաթինեժադը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստան գյուղմթերքների արտահանումն ավելացնելու համար կառավարությունն աշխատում է օդային և ծովային երթուղիների վրա որպես ադրբեջանական երթուղու այլընտրանք։ Գործակալությունը մեջբերում է նաև Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիին, ով ասել է, որ նոր միջանցքի ակտիվացումը պետք է սպասել հաջորդ շաբաթ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular