Երեւանում ավտոմեքենա է այրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր հունիսի 6-ին, ժամը 21.59-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի բակում «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.20-ին, մարվել՝ 22.21-ին:
Պարզվել է, որ շենքի մոտակա ավտոտնակում ամբողջությամբ այրվել է «Volkswagen Golf» մակնիշի 34 VU 117 համարանիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Մ. Փ.) շարժիչի հատվածը: