Անկարան և Բաքուն Երևանին մղում են «մերձամարտ»–ի պարտադրելով խաղի բարձր տեմպ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆeadaily.com-ը գրում է, որ Թուրքիան և Ադրբեջանը հետևողականորեն ակտիվություն են ցուցաբերում Հայաստանի հետ հարաբերությունների հնարավոր կարգավորման գործընթացում։ Նրանց խնդիրն է մշտապես պահպանել իրադարձությունների զարգացման բարձր տեմպերը, թելադրել քաղաքական օրակարգ և իրականացնել ակտիվ քարոզչություն։ Նման կարծիքն է հայտնել հայ արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում: «Իհարկե, միամտություն կլինի կարծել, որ հարևան թշնամական երկրները անհամբեր սպասում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը. նրանք սպասում են այդ գործընթացից իրենց ակնկալիքների առավելագույն իրականացմանը։ Նման մարտավարությամբ, ըստ էության, Բաքուն և Անկարան հետապնդում են հետևյալ նպատակները.
- Նախաձեռնությունը իրենց ձեռքում պահելը, օրակարգ թելադրելը, Հայաստանին մղելը հապճեպ պատասխան քայլերի կամ սխալների:
- Սրընթաց դրական փոփոխությունների քողի տակ փոխել Հայաստանի և հայ հասարակության վերաբերմունքը թշնամական երկրների և նրանց քաղաքականության նկատմամբ:
- Երևանը «մերձամարտի» մեջ ներգրավել, հնարավորության դեպքում, թուլացնել Թուրքիայի հետ մրցող այլ խաղացողների ազդեցությունը Հայաստանում և տարածաշրջանային գործընթացներում:
- Մտածված քարոզչական քայլերով ազդել Հայաստանի ներքաղաքական օրակարգի վրա նպաստելով իշխանություն-ընդդիմություն, իշխանություն-հասարակություն հարաբերություններում անվստահության աճին»,- նշել է փորձագետը։
Թուրք-ադրբեջանական տանդեմի այս առաջադրանքներին հակազդելու համար Պետրոսյանը Հայաստանի ղեկավարությանը առաջարկում է «առավել հեռատես մարտավարական քայլեր ձեռնարկել»։ «Հայաստանը պետք է դանդաղեցնի թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրված իրավիճակի զարգացման տեմպերը, ինչպես նաև, ուսումնասիրելով Անկարայի հատուկ ներկայացուցչի հոգեբանական և դիվանագիտական որակները, կանխատեսվող բանակցային գործընթացում նշանակի տրամագծորեն հակառակ որակներով դիվանագետի հայկական կողմից։ Պետք է գործել շատ զգույշ, անշտապ միշտ վերլուծելով Թուրքիայի գործողությունները վերաբերվելով դրանց առավելագույն կասկածամտությամբ։ Կարևոր է մանևրել՝ անհրաժեշտության դեպքում այդ գործընթացում ներգրավել արևմտյան խաղացողներին։ Հարկավոր է նաև հայ հանրությանը խորհուրդ տալ ընթացող գործընթացներին հակընդեմ առաջադեմ քայլեր իրականացնել, հնարավորության դեպքում կանխելով թուրքական քարոզչությամբ պատրաստված տեղեկատվության տարածումը»,- առաջարկել է արևելագետը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը