ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առողջապահության նախարարության նախատոնական խորհուրդները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է նախատոնական խորհուրդներ, որոնք ներկայացնում ենք ստորև.

«Ամանորի համար պահված սառեցված մսամթերքն անհրաժեշտ է հալեցնել սառնարանում, սառը ջրում կամ միկրոալիքային վառարանում:

Եթե հրուշակեղենը պարունակում է կաթ և ձու, պետք է սկզբում եփել նվազագույնը 110 °C, ապա սառեցնել:

Պետք չէ օգտագործել նույն գդալը խառնելու և համտեսելու համար, քանի որ անվտանգ չէ. այն կարող է տարածել մանրէներ ու վարակներ:

Սնունդ պատրաստելիս անհրաժեշտ է ապահովել պատշաճ ջերմաստիճան (մանրէները ոչնչանում են 70 °C բարձր ջերմաստիճանում):

Ձեռքերը հարկավոր է հաճախակի լվանալ` օճառով և հոսող ջրով, սնունդ պատրաստելուց առաջ, հում մսամթերքի հետ շփվելուց հետո, սնունդ ընդունելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո կամ կենդանիներին դիպչելու դեպքում:

Նախընտրելի է սնունդն իրացնել 1 օրվա ընթացքում: Իսկ, եթե քանակությունը շատ է, ապա այն պետք է պահել սառնարանում, փակ տարաների մեջ և օգտագործել ոչ ավելի, քան 2-3 օրվա ընթացքում:

▪️ Թռչնի մսից պատրաստված կոտլետները, բանջերեղենից, մսից, ձկից և այլ մթերքից աղցանները` թթվասերով, մայոնեզով համեմված, կարելի է պահել 12 ժամ:

▪️ Աղցանների համար նախատեսված եփած միսը, աղացած մսից պատրաստված տապակած կերակրատեսակները՝ կոտլետներ, պելմենի, բլինչիկ, տապակած լյարդը, թռչնի եփած մսեղիքը, ձուկը, չհամեմված բանջերեղենից աղցանները  կարելի է պահել 24 ժամ:

▪️ Տավարի և խոզի տապակած միսը, տապակած ձուկը, պաստերացված կաթը, սերուցքը, յուղալի և յուղազրկված դիետիկ կաթնաշոռը, սերուցքային կրեմով տորթը խորհուրդ է տրվում պահել 36 ժամ:

▪️ Թռչնի ու ճագարի տապակած միսը, խորոված ձուկը, մածունը, դիետիկ թթվասերը կարելի է պահել 48 ժամ:

▪️ Թթվասերը, առանց կրեմի կամ սպիտակուցային կրեմով տորթերը, հրուշակեղենը կարելի է պահել  72 ժամ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular