ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամբողջական պատվաստված ու հետո վարակված անձանցից հոսպիտալացվել է 0.12 տոկոսը․ ԱՆ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ուսումնասիրության համաձայն՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման արդյունքում վարակման ռիսկը նվազում է 3.8 անգամ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, Իմունկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Ըստ մեր գնահատումների՝ դեկտեմբերի 22-ի դրությամբ՝ չպատվաստվածների շրջանում վարակման ռիսկը կազմում է 0.39 տոկոս կամ յուրաքանչյուր 337-րդ դեպքը չպատվաստված անձ է, ինքը ենթակա է վարակման ռիսկի: 2 դեղաչափ պատվաստված անձանց շրջանում վարակման ռիսկը կազմում է 0.08 տոկոս կամ յուրաքանչյուր 1290-րդ պատվաստված անձը ենթակա է վարակման ռիսկի: Այսպիսով` պատվաստման արդյունքում մեր վարակման ռիսկը նվազում է 3.8 անգամ»,-ասաց

Գայանե Սահակյանն ասաց, որ չպատվաստվածների 0.01 տոկոսը կամ յուրաքանչյուր 13867-րդ չպատվաստված անձը ենթակա է ծանր ռիսկի, այսինքն՝ ռեանիմացիայում հայտնվելու, իսկ 2 դեղաչափ ստացածների շրջանում հոսպիտալացման ռիսկը 0.0011 տոկոս է կամ յուրաքանչյուր 94568-րդ պատվաստված անձը: «Համադրության դեպքում կստացվի, որ երկու դեղաչափ ստացածների մոտ ռիսկը 6.8 անգամ նվազ է՝ չպատվաստված մարդու համեմատությամբ, որ ինքը ծանր կլինիկական ընթացքում կհայտնվի ռեանիմացիայում: Հայաստանում վարակվել է առաջին դեղաչափ ստացած անձանց 1.3 տոկոսը, երկրորդ դեղաչափ ստացածների՝ 1.2 տոկոսը, իսկ 2-րդ դեղաչափը ստանալուց 14 օր հետո վարակվել է նրանց 1.1 տոկոսը: Ընդ որում` պատվաստման ենթակա բնակչության 40.8 տոկոսն է ստացել առաջին դեղաչափը, երկրորդ դեղաչափը՝ մոտ 30 տոկոսը: Ամբողջական պատվաստված ու հետո վարակված անձանցից հոսպիտալացվել է 0.12 տոկոսը, իսկ վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել 0.011 տոկոսը»,–ասաց նա և նշեց, որ դա չնչին տոկոս է:

«Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի» վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության ն վարչության պետ Ռոմելլա Աբովյանն էլ հայտնեց, որ  Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված է բուժաշխատողների 90.5 տոկոսը: «Հայաստանում 2020 թվականի մարտից մինչև 2021 թվականի դեկտեմբերը բուժաշխատողների շրջանում գրանցվել է վարակման ընդհանուր 7481 դեպք, որից 31 տոկոսը կամ 2297-ը կազմում են բժիշկները, 43 տոկոսը կամ 3238-ը բուժքույրերը, 12 տոկոսը կամ 893-ը՝ մայրապետները, այլ աշխատողները՝ 14 տոկոս ամ 1053»,–ասաց  նա։

Նա նշեց, որ բարձր հիվանդացություն է եղել հատկապես 2020-ի հոկտեմբերին, որից հետո եղել է դեպքերի նվազում, բայց յուրաքանչյուր ալիքի ժամանակ բնականաբար բուժաշխատողների հիվանդացությունը բարձրացել է:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular