ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը այնքան է ստել, որ ինքն էլ խճճվում է իր ստերի հորձանուտում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի քաղաքացիներին վաղուց արդեն չես զարմացնի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի արտանետած ստերի քանակով, սակայն երեկ կայացած ասուլիսում այդ անձը գերազանցեց ինքն իրեն։ Գրեթե երեք ժամ նա հակասեց ինքն իրեն, հերքեց նախկինում իր արած հայտարարությունները, նոր կեղծիքների ահռելի չափաբաժին նետեց դաշտ։ Փաշինյանի բոլոր ստերին անդրադառնալու համար մի քանի հատոր է պետք, սակայն փորձենք անդրադառնալ մի քանի էական հայտարարությունների, որ արեց Հայաստան պետության ղեկավարի աթոռը զավթած և այն բացառապես կեղծիքով պահող անձնավորությունը։

Ժամանակին ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը նախկիններին մեղադրում էր «պադավատապետություն» ստեղծելու, պետական պաշտոնյաներին ծառայողական մեքենաներ տրամադրելու մեջ, նույնիսկ օրինակ էր բերում Դանիային, որտեղ խորհրդարանում միայն մեկ ծառայողական մեքենա կա։ Իսկ երեկ նա ոչ միայն հիմնավորում էր ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկրում ԱԺ նախագահի համար 200 հազար դոլարանոց մեքենա գնելու անհրաժեշտությունը, այլև «սպառնում» նոր ու գերթանկարժեք մեքենաներ գնել պետական պաշտոնյաների համար։

«Ես վարչապետ եղած ժամանակ մի քանի անգամ մեքենաներով ճանապարհին եմ մնացել, ընդ որում՝ բնակավայրի մեջ։ Խնդիր չի՝ կարամ իջնեմ, բրդեմ մեքենան խոդի գցելու համար՝ պարզությունը չեմ կորցրել, որ ասեմ՝ վայ, ոնց։ Բայց հասկանում ե՞ք՝ 5-6 անգամ վարչապետին սպասարկող մեքենան փչացել է, մարդիկ հելել են, ասել՝ վայ, վարչապետ ջան, էս ի՞նչ ա եղել, կարողա՞ սվեչայա թրջել, և այլն, և այլն, էդ մեքենաները ձեռք են բերվել, օրինակ, 2007թ-ին։ Էդ մեքենան նրա համար չի, որ ինձ մի տեղից մյուս տեղը տեղափոխի, այլ որ ՊՊԾ-ն իրականացնի իր վրա դրված պարտականությունները։ Ինչո՞ւ է ԱԺ նախագահի համար նոր մեքենա գնվում՝ երբ նայում ենք՝ ինչքան գումար է ծախսվում հին մեքենայի սպասարկման վրա ամեն ամիս՝ միլիոնավոր դրամներ»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանի բնակչության մի զգալի մասը մեքենա է վարում, գիտի, թե որքան կարող է արժենալ նույնիսկ գերթանկարժեք մեքենայի սպասարկումը, և Փաշինյանի այս հայտարարությունը առնվազն քմծիծաղով, իսկ իրականում մի քանի հարկանի հայհոյանքով կարող էր համեմել։ «Իզմ»-եր չդավանող Փաշինյանը երեկ նաև հայտարարել է, թե Սուրեն Պապիկյանը դարձել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, որպեսզի երաշխավորի բուհի ապակուսակցականացումը։ Նույն այդ Փաշինյանը իշխանափոխության օրերին խոստանում էր, թե բուհերն այլևս երբեք կուսակցականացված չեն լինելու։ Փաշինյանը նույնիսկ համապատասխան «կռուտիտ» է մտածել, թե ինչպես խաբի հանրությանը, ասում է՝ իբր կուսակիցների՝ տարբեր բուհեր գործուղվելը 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո տարբեր «թաքնված կուսակցականների ծավալած հակապետական գործունեությամբ» պայմանավորված։ Ամենացնցողը, սակայն, իր մեծադիր պատկերները պետական ծառայողների և պատգամավորների աշխատասենյակներում փակցնելու որոշումն արդարացնելն էր։

«Պետական ատրիբուտներին պետք է պատշաճ վերաբերվենք»,- ասել է Փաշինյանը, ով, հիշեցնենք, անձամբ քննադատել է նախորդ իշխանությանը Սերժ Սարգսյանի լուսանկարը պատից կախելու համար։

«Ես ժամանակին ասել եմ, որ Սերժ Սարգսյանի նկարը ՀՔԾ քննիչի աշխատասենյակում է կախված եղել։ Ես երբեք չեմ ասել, որ նախարարի կամ բարձրաստիճան պաշտոնյայի սենյակում երկրի ղեկավարի նկարը չի կարող կախված լինել։ Հեղափոխության սկզբնական շրջանում, այո՛, չի եղել, բայց հետագայում հասկացել ենք, որ պետական ատրիբուտների հարցում երկչոտ չպետք է լինենք՝ եթե պատասխանատվություն ենք ստանձնել, ուրեմն, արարողակարգերին էլ պետք է ուշադիր լինենք»,- ասել է Փաշինյանը։

Մանվել Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular