ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ձիաուժ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձիաուժը հզորության  արտահամակարգային հնացած միավոր է։ Այն  մտցվել է 18-րդ դարում և շարունակում է կիրառվել տեխնիկայի որոշ բնագավառներում  (ավտոմոբիլաշինություն, տրակտորաշինություն)։ Գոյություն ունեն ձիաուժի տարբեր չափանիշներ և տեսակներ։ Ձիաուժի ամենատարածված չափը, որը հիմնականում օգտագործվում է էլեկտրատեխնիկայում հավասար է 745.699872 վատտի։ Մի շարք երկրներում 1 ձիաուժը հավասար է 735, 499 վատտի։ ԱՄՆ -ում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում 745,7 վատտի։ Ձիաուժը հզորության հաշվարկման աբստրակտ միավոր է: Առաջին հերթին պարզ է միանգամայն, որ թեկուզ ձիուց ձի տարբերություն կարող է լինել, իսկ ինչպես գիտենք յուրաքանչյուր չափման միավոր պետք է ունենա նաև իր էտալոնը՝ այսինքն այս դեպքում այն ձին, որը էտալոնային է, որը իհարկե չկա: Բացի այդ օրինակ նույն լուծի տակ գտնվող 4 ձիու հզորությունը այնքան է, ինչքան ունեն 3 ազատ ձիերը, իսկ լծված 8 ձիերինը հավասար է 4 ազատ ձիու ուժի և այսպես շարունակ ինչքան շատ կենդանի է օգտագործվում այնքան նկատվում է օգտակար գործողության գործակցի անկում: Ձիաուժ միավորը օգտագործման մեջ է մտցրել շոտլանդացի ինժեներ Ջեյմս Վատտը ՝ ջերմային շարժիչների և բեռնաքարշ ձիերի հզորությունները համեմատելու համար, մոտավորապես 1789  թվականին։ Մասնավորապես պատմում են, որ Վատտի առաջին շարժիչներից մեկը գնել է ինչ-որ գարեջրագործ, որպեսի նրանով փոխարինի ջրի պոմպը աշխատացնող ձիուն: Ըստ տարածված լեգենդի գարեջրագործը որոշում է խաբեություն անել և ընտրելով ամենադիմացկուն և ուժեղ ձիուն ստիպում է նրան աշխատել ուժերի գերլարումով: Վատտի մեքենան անգամ այս դեպքում գերազանցել է ձիուն: Այսպիսով մեկ ձիաուժի էտալոն դարձել է հենց Վատտի ստեղծած այդ շոգեշարժիչը, չնայած համարվում է, որ ձիու երկարատև ժամանակում զարգացրած հզորությունը մեկ ու կես անգամ պակաս կլիներ Վատտի շոգեմեքենայի հզորությունից: Բրիտանիայի գիտական ասոցիացիաների երկրորդ գիտական կոնգրեսի ժամանակ 1882 թվականին ընդունվել է նոր հզորության միավոր՝ վատտը, կոչված  ի պատիվ հենց նույն Ջեյմս Վատտի՝ առաջին շոգեմեքենայի ստեղծողի: Մինչև դա որպես հզորության միավոր օգտագործվում էր Վատտի կողմից մտցրած ձիաուժը: Ավտոմեքենաների շարժիչների հզորության չափման միավորներ ոչ միայն տարբեր են, այլ նաև տարբեր են դրանք չափելու մեթոդները, որոնք տալիս են տարբեր արդյունքներ: Եվրոպայում ընդունված ստանդարտ մեթոդը կիլովատտերն են: Եթե հզորությունը ներկայացված է ձիաուժերով, ապա սրա վերածումը կիլովատտերի տարբեր երկրներում տարբեր արդյունքներ կտան: ԱՄՆ-ում և Ճապոնիայում շարժիչի հզորության հաշվարկման երկու այլ միավոր է օգտագործվում: Նշենք , որ նախկինում Եվրոպական երկրներում ընդունված էր տրանսպորտային միջոցների գույքահարկ հավաքել ըստ շարժիչի հզորության՝ հաշվարկած ձիաուժերով: Իհարկե այդ ամենը հետագայում փոխվել է, օրինակ 1940-ակններին Մեծ Բրիտանիայում սկսել են գույքահարկ հավաքել կապված մեքենայի չափերից, Ֆրանսիայում ձիաուժի փոխարեն սկսել են օգտագործել կիլովատտերը և այլն: Սակայն որոշ եռրկրներում դեռևս ձիաուժերով հաշվարկներ են կատարվում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular