ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մտավախությունը մեծ է, որ մի տեղ բնակվեն ու չուզենան վերադառնալ Թալիշ. Ինչ են քննարկել թալիշցիները Բակո Սահակյանի հետ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

NEWS.am-ը գրում է.

Ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետեւանքով Հայաստանում ժամանակավորապես ապաստանած, Թալիշ գյուղի բնակիչները հուսով են, որ մի օր ամեն ինչ կկարգավորվի եւ կկարողանան կրկին վերադառնալ Թալիշ գյուղ: Հունիսի 6-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ թալիշցիները նշել են, որ որտեղ էլ ժամանակավորապես բնակվեն` ցանկանում են նորից վերադառնալ իրենց բնակավայր, շենացնել այն եւ ապրել այնպես, ինչպես ապրել են մինչեւ ապրիլի 2-ը:

NEWS.am-ի հետ զրույցում թալիշցի Սոս Պետրոսյանը, որն ապրիլյան դեպքերից հետո արդեն երկու ամիս է իր կնոջ եւ երեք անչափահաս երեխաների հետ բնակվում է Չարենցավանում, նշեց որ նախագահի հետ քննարկվել են թալիշցիների համար կարեւոր շատ հարցեր` ժամանակավորապես բնակեցման, առկա սոցիալական խնդիրների, վնասների փոխհատուցման եւ այլն:

Սոսը նշեց, որ քառօրյա պատերազմից հետո Հայաստանում է ապաստանել թալիշցիների 60 տոկոսը եւ նրանց 40 տոկոսն ապրում է Չարենցավանում, այդ պատճառով էլ որոշվել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումը կազմակերպել հենց Չարենցավանում, որին մասնակցել են Հայաստանի այլ քաղաքներում եւ գյուղերում ժամանակավորապես ապրող թալիշցիները եւս. «Հիմնականում գյուղի ապագայի մասին խոսեցինք, թե ոնց կարելի է անել, որ համագյուղացիներով համախմբաված լինենք, չցրվենք տարբեր տեղեր, որպեսզի կարողանան թալիշցիներին մի բնակավայրում բնակեցնել: Իսկ հետո, եթե պայմաններն այնպես լինեն, որ անվտանգության երաշիքներ լինեն եւ հնարավոր լինի Թալիշում կրկին վերաբնակվել` կարողանանք համախմբված գնալ այնտեղ բնակվելու: Այս ամեն ինչի վերաբերյալ նախագահը ժողովրդի կարծիքը հարցրեց` ինչ ելքեր ենք տեսնում, ինչ ենք ցանակնում անել, որ մեր սրտով էլ լինի: Մտավախությունը մեծ ա, որ մի տեղ բնակեցնեն եւ ժողովուրդը հաստատվի ու որոշի ընդմիշտ այնտեղ մնալ, հետո էլ էդտեղից չուզենա վերադառնալ Թալիշ»:

Սոս Պետրոսյանը նաեւ նշեց, որ Թալիշից տեղահանված բնակիչներին Արցախի Քոլատակ եւ Կիչան գյուղերում բնակեցնելու համար այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում` տներ են վերանորոգում եւ հենց ավարտվի` Ղարաբաղում ապաստանած թալիշցիները կտեղափոխվեն այնտեղ, հետագայում, եթե անհրաժեշտություն լինի, շինարարությունը կշարունակվի եւ ավելի շատ թալիշցիներ կվերաբնակեցվեն այնտեղ: Նրա խոսքով, բացի այդ, այժմ Ստեփանակերտում ապաստանած թալիշցիները ժամանակավորապես կապրեն Մարտակերտի շրջանի Ալաշան գյուղում. «Ալաշանում ժամանակավորապես կվերաբնակեցվեն այն թալիշեցիները, որոնք մնալու տեղ չունեն, մինչեւ իրենց համար կառուցվող Կիլիկիա թաղամասում տները պատրաստ լինեն եւ կարողանան տեղափոխվել այնտեղ: Մոտ օրերս այնտեղ էլ շինարարությունը կավարտվի եւ Ստեփանակերտում ապրող թալիշցիներին կտեղափոխեն այնտեղ»:

Սոսը նշեց, որ երեխաների դպրոց գնալու հարցը եւս կլուծվի, թե ինչպես, դեռ չգիտեն, բայց վստահ է, որ երեխաներին ոչ ոք առանց ուսման չի թողնի. «Ամառվա ընթացքում դպրոց չկա, ընթացքում կերեւա` ոնց կկարգավորեն դպրոցի հարցը, հաստատ այնպես չի լինի, որ երեխաներին առանց ուսման թողնենք»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 6-ին այցելել է քաղաք Չարենցավան եւ հանդիպել ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողությունների հետեւանքով այնտեղ ժամանակավորապես գտնվող Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular