ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարգևատրումները՝ փաշինյանական վարչախմբի հենարաններն ամրապնդելու միջոց

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տարին ավարտվում է, և Նիկոլ Փաշինյանի վարչախումբը տենդագին զբաղված է պարգևատրումներ բաժանելով։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն, օրինակ, գրեթե 300 հազար դոլարի նախատոնական պարգևատրումներ է արել։ Ինչպես փոխանցեցին Ազգային ժողովից, հավելավճարները եղել են մեկ ամսվա աշխատավարձի չափով, պարգևատրվել է շուրջ 700 հոգի, ներառյալ` 107 պատգամավոր, ընդհանուր ծախսը կազմել է 142 միլիոն դրամ։ Չնայած օրենսդրությամբ նման բան նախատեսված չէ, ԱԺ-ից փոխանցեցին` «սա ավանդական 13-րդ աշխատավարձն է»։

Հայաստանի կառավարությունն էլ իր երեկվա նիստում ընդունել է 2021թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու հերթական որոշումը, որով Ոստիկանության պարգևատրման ֆոնդում առկա 1.9 մլրդ դրամին կավելացնի ևս 500 մլն դրամ «որակյալ» աշխատանքի համար ոստիկաններին լիարժեք մեկ դրույքաչափ 13-րդ աշխատավարձ տալու համար: Պարգևատրումներ են լինելու նաև այլ պետական գերատեսչություններում ու ուժային կառույցներում։ Գործող վարչախումբն ուշադրություն չի դարձնում ընդդիմության, ակտիվիստների, հասարակական կազմակերպությունների արդարացի բողոքներին, փորձում է սիրաշահել այն կառույցներին, որոնք կարող են անհրաժեշտ պահին լինել իշխանության հենարանը, ապահովել նրանց վերատրադրությունը կամ անվտանգությունը։

Դպրոցներում, մանկապարտեզներում, հիվանդանոցներում և այլ հիմնարկներում պարգևատրումներ չեն լինի կամ էլ չնչին գումարներ կհատկացնեն։ Չէ՞ որ ուսուցիչներն ու բժիշկները իշխանության համար բացառապես էլեկտորատ են՝ հինգ տարին մեկ անգամ, իսկ ոստիկանի ու պատգամավորի կարիքն իշխանությունն ամեն օր ունի։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, այլ կազմակերպություններ և անհատներ իշխանափոխությունից հետո բազմիցս են բարձրացրել պարգևատրումների անթույլատրելիության հանգամանքը, նշել, թե դրանք բյուջեի թալանի դեմ պայքարի միջոց չեն, նաև անբարոյականություն է երկրի ծանրագույն վիճակում, հետապատերազմյան շրջանում ահռելի միջոցներ տրամադրելը պատգամավորների ու պաշտոնյաների կյանքը ավելի հաճելի դարձնելը։

Փաշինյանական իշխանությունը բյուջեի կողոպտման օրինական մեթոդը գտել է. աջուձախ պարգևավճարներ է բաժանում, և բաժանում բացառապես նրանց, ումից ակնկալիք ունի։ Պարգևավճար ստացած ոստիկանը, ի դեպ, ավելի հաճույքով կհետապնդի ընդդիմադիր ակտիվիստին, պատգամավորը՝ անմռունչ կսեղմի կոճակը, ԱԱԾ-ականը՝ կգաղտնալսի Փաշինյանի ընդդիմախոսին։ Իսկ պետությունը կշարունակի գլորվել անդունդը, մարդիկ էլ հազարներով ու տասնյակ հազարներով կլքեն իրենց հայրենիքը՝ այլ երկրներում կյանքի տանելի պայմաններ գտնելու համար։

Հովսեփ Հայրապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular