ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալեն Սիմոնյանը չի պատկերացնում՝ որտեղ է գտնվում ու ինչպես պետք է իրեն պահի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախկին  քաղաքապետ Հայկ Մարությանի եզրափակիչ ելույթից հետո իշխանական թիմի ներկայացուցիչները ֆեյսբուքյան գրառումներով պատասխանեցին իրենց երբեմնի թիմակցին: Պատասխանողների շարքում էր նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որի գրառումը հանրային մեծ արձագանք ստացավ:

Այս թեմայի մասին զրուցել ենք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։

Հարցին, թե Ժաննա Ալեքսանյանն ինչպե՞ս է գնահատում այն, որ պետական բարձրաստիճան պաշտոնյաները սոցիալական ցանցերում են ծավալում քաղաքական և ոչ միայն քաղաքական դիսկուրսը` իրավապաշտպանն ասաց․ «Բնականաբար՝ շատ վատ, իսկ կոնկրետ գրառման մասով կարող եմ ասել, որ ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին անվայել գրառում է: Ալեն Սիմոնյանը չի պատկերացնում՝ որտեղ է գտնվում ու ինչպես պետք է իրեն պահի, լավ կլինի՝ մի իմիջմեյքեր վարձի, որն անընդհատ կհուշի իր քայլերը կամ կզսպի: Հանրությունը երբեք՝ նախկինում էլ, որևէ մեկից չի լսել նման վիրավորական ու անպարկեշտ արտահայտություններ, իսկ այսօրվա ԱԺ նախագահը «վայելում» է այդ ազատությունը: Նման պահվածքն ուղղակի անհարիր է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին, ու այդ պահվածքն անհարգալից է ընդհանրապես ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Ու մենք տեսանք, որ իրենց թիմից որևէ մեկը չդատապարտեց այդ պահվածքը, ինչն ավելի վատ է, քան Սիմոնյանի գրառումը»:

Սոնա Գիշյան

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular