Փորձագետը Կովկասի ապագայի մասին. տրանսպորտային միջանցքներ, առևտուր և ինտրիգներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrossaprimavera.ru-ն գրում է, որ ռուս հրապարակախոս, ռազմական փորձագետ Եվգենի Նորինի կարծիքով չնայած առկա հակասություններին, Անդրկովկասում նոր պատերազմ չի սկսվի։ Փորձագետը նշել է տարածաշրջանում առկա խնդիրները, որոնք, նույնիսկ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի պատերազմը, չեն վերացել։ «Խնդիրը, իմ կարծիքով, չի լուծվել, ուղղակի մասամբ հետաձգվել է։ Անհնար է խուսափել այն բանից, որ Ղարաբաղի մնացած մասի «կարգավիճակը» կարգավորված չէ, և այն, որ այժմ այնտեղ հայեր են ապրում։ Նրանք եկվորներ չեն, նրանք այնտեղ են ծնվել, բայց արդյո՞ք հայերն ու ադրբեջանցիները կարող են միասին ապրել, դա շատ լուրջ հարց է, և պատասխանը հավանաբար բացասական է»,- ասել է Նորինը։ Նրա խոսքով՝ այժմ իրավիճակը փոխվել է, քանի որ պատերազմն արդեն տեղի է ունեցել, ինչը նշանակում է, որ նոր բանակցությունների հիմք հաշվի առնելով նոր իրողությունը։
Նորինը կարծում է, որ Ադրբեջանի համար նոր պատերազմը լուրջ աշխարհաքաղաքական վնասների կհանգեցնի, իսկ Հայաստանը չունի և դժվար թե ունենա ուժ ապագայում նման պատերազմում հաղթելու համար։ «Ուստի պատերազմի վտանգ կա, բայց ես որպես հիմնական սցենար կդիտարկեի բանակցությունները Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ»,- ասել է նա։
Փորձագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմը բացարձակ հաջող է եղել Ադրբեջանի ղեկավարի համար։ «Այնպես որ, ես անձամբ այստեղ լավատես եմ. նոր մեծ պատերազմ չի լինի, և կլինեն տրանսպորտային միջանցքներ, կուլիսային առևտուր և շատ ինտրիգներ, իսկ այնտեղ կերևա թե ով ում առևտրում կգերազանցի»,- ասել է նա։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը